79 կողմ, 49 դեմ ձայնով ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագիծը

ՀՀ ազգային ժողովը երկարատև քննարկումներից հետո ամբողջությամբ ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին նախագիծը: Նախագծին կող քվեարկեց 79 պատգամավոր, դեմ՝ 41, ձեռնպահ՝ 1:

Քվերակությունից առաջ ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ու ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեցին, որ խմբակցությունները դեմ են քվեարկելու նախագծին:

Կառավարությունը կունենա հետևյալ նախարարությունները.

Արտաքին գործերի նախարարություն

Պաշտպանության նախարարություն

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Արդարադատության նախարարություն

Աշխատանքի և սոցիալական հարցերինախարարություն

Կրթության, գիտության և մշակույթինախարարություն

Բնապահպանության նախարարություն

Առողջապահության նախարարություն

Ֆինանսների նախարարություն

Էկոնոմիկայի նախարարություն

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերությաննախարարություն:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 8-ին հայտարարել էր, որ Սփյուռքի նախարարությանփոխարեն այսուհետ կստեղծվի Սփյուռքի գործերիգլխավոր հանձնակատարի պաշտոն վարչապետիաշխատակազմում: Հանձնակատարը կլինիվարչապետի ներկայացուցիչը Սփյուռքի հետհարաբերություններում եւ վարչապետի անունիցկհամակարգի կառավարության աշխատանքներըսփյուռքի հետ հարաբերություններում: ԱԺ-ում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքումփոփոխություններ և լրացումներ կատարելումասին օրենքի նախագծի և կից ներկայացվածնախագծերի փաթեթի առաջին ընթերցմանը ևս դեմ էին քվեարկել «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները:

Տեսանյութեր

Լրահոս