«Ես նմա՞ն եմ մի մարդու, որ կարղ է լինել ՀՀ վարչապետ և այդ իշանության ներսում կարող են լինել թևեր»

«Ես նմա՞ն եմ մի մարդու, որ կարղ է լինել ՀՀ վարչապետ և այդ իշանության ներսում կարող են լինել թևեր»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով իշխանության ներսում տարբեր թևերի գոյության մասին շրջանառվող լուրերը:

Ըստ նրա՝ ՀՀ իշխանության մեջ, մասնավորապես՝ գործադիր իշխանության մեջ, չեն կարող լինել թևեր:

Փաշինյանի խոսքով՝ գործադիրը միասնական մարմին է և այն ղեկավարվում է ՀՀ վարչապետի կողմից.

«Եթե թևեր ի հայտ գան, ես այդ թևերը կկտրեմ: Ոչ թե որ դա իմ քմահաճույքն է, այլ որովհետև դա է օրենքը պետական կառավարման»:

Կարդացեք նաև

Փաշինյանը հայտարարեց, որ որևէ ձևով բացառվում է, որ ինքը թույլ տա երկրում վակխանալիաներ, ինտրիգներ:

Նա վստահեցրեց, որ թևերը կտրելուն չի հասնի, որովհետև դրանք չեն էլ աճի, սաղմնային մակարդակում կվերանան:

«Ով այդպիսի գայթակղություն ունի, թող փորձի բախտը»,- ասաց ՀՀ վարչապետը:

Տեսանյութեր

Լրահոս