Ինչ փաստեր է ներկայացնում Նիկոլ Փաշինյանը

Այսօր ՀՀ վարչապետ ընտրվելու մեկ տարվա կապակացությամբ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հրապարակեց 100 փաստեր.

1. Ընթացիկ տարվա բյուջետային եկամուտները կգերակատարվեն ոչ թե 40 մլրդ դրամով, այլ 62 մլրդ-ով ավելի: Առաջին եռամսյակում պետբյուջեի եկամուտները աճել են 25%-ով, ինչը պայմանավորված է ստվերի կրճատման արդյունքում փաստացի եկամուտների աճով:

2. Կառավարության՝ հարկ վճարողներին ունեցած 120 մլրդ դրամի պարտք է մարվել:

3. Հեղափոխությունից հետո ԱԱՀ գծով 15 մլրդ դրամ ավելի է վերադարձվել բիզնեսին:

4. Հեղափոխությունից հետո տպագրվել է 82 մլն հատ ՀԴՄ ավելի, որը շուրջ 35-40% աճ է նախորդ նույն ժամանակաշրջանի հաեմատ:

5. Նոր սերնդի ՀԴՄ-ները ՓՄՁ-ներին տրվում են 60 հազար դրամով՝ 160 հազարի փոխարեն:

6. Գրանցվել է 51 հազար աշխատատեղ, որի մի մասը նոր է ստեղծվել:

7. Մեքենաների ներմուծման աննախադեպ աճի տեմպերի պայմաններում և ձեռնարկված միջոցառումների արդյունքում այսուհետ մեքենան կարելի է մաքսազերծել ՀՀ բոլոր մաքսատներում:

8. Հուլիսի մեկից զինվորականների՝ 20-30%, սեպտեմբերի մեկից՝ ուսուցիչների աշխատավարձերը:

9. Պահուստային ֆոնդից 5.7մլրդ դրամ է հատկացվել զինվորական կենսաթոշակառուների բակարանային կարիքներն ապահովելու համար:

10. Շուրջ 700-ով կրճատվել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների թիվը, դրանք փոխարինվել են պայմանագրային զինծառայողներով, ոստիկանական զորքերը մասնակցում են սահմանի պահպանությանը:

11. Սահմանապահ մարտական դիրքերն ապահովվել են արդյունաբերական հոսանքով, ջրամատակարարմամբ, սառնարաններ ու լվացքի մեքեաններ են տրամադրվել, տեղադրվել են ժամանակիից տեսադիտարկման սարքեր:

12. Էական փոփոխությունների է ենթարկվել զինվորների սննդակարգը, որում ներառվել է լավաշ, տոմատ, ձեթ, կտրվի սխտոր, խոզի ճարպ, մակարոն և այլն:

13. Ժամկետային զինծառայողներն ապահովված են շապիկներով և կիսավարտիքներով, թույլատրվում է ունենալ բջջային հեռախոսներ և մշտական կապի մեջ լինել ընտանիքների հետ:

14. ՀՀ սկսել է ՍՈՒ 30 բազմաֆունկցիոնալ կործանիչների գնման գործընթաց:

15. Զինծառայողների ապահովագրության 1000 դրամների հիմնադրամը սկսել է փոխհատուցել 2008-2016 թթ. ընթացքում մարտական գրոծողությունների ժամանակ զոհված կամ առաջին կամ երկորդ հաշմանդամություն ստացած ծառայողներին:

16. 410 բնակարաններ սեփականության իրավունքով տրամադրվել են զինծառայողների և զոհվածների ընտանիքներին:

17. Կուտակային կենսաթոշակի համակարգում փոփոխությունների արդյունքում 209 մարդու աշխատավարձ բարձրացել է:

18. Նվազագույն կենսաթոշակը բարձրացվել է:

19. Ի հեճոկս ստորագրված պայմանագրի՝ խմելու ջրի գինը չի բարձրացվի, անապահովների համար էժանացել են գազի և էլեկտրաէներգիայի գները:

20. Բարձրացվել են առաջնային օղակի ավելի քան 10 հազար բուժաշխատողների աշխատավարձերը 30%-ով:

21. ՀՀ ԲՈՒՀ-երում բարձրացվել են դասախոսների աշխատավարձը:

22. ՀԱԷԿ-ի մոտ 1650 աշխատակիցների աշխատավարձերը բարձրացվել են, կբարձրանա նաև ՀԷՑ-ի աշխատողների աշխատավարձերը:

23. Բնության հատուկ պահպանվող տարածքների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացվել են: Բարձրացվել են նաև Գեղարքունիքի դպրոցների, Արմավիրի մանկապարտեզների աշխատակցիների աշխատավարձը և այլն:

24. Ներդրվել է ՀՀ ոստիկանության ծառայողների աշխատանքի վարձատրության բնագավառում նոր ամսական պարգևատրումերի համակարգ: ԱԱԾ-ում նույնպես աշխատավարձերը ավելացել են:

25. Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը երկորդր երեխայի դեպքում եռապատկվել է՝ դառնալով 150 հազար դրամ:

26. 2020թ-ից ընտանիքում բռնության ենթարկված 100 անձինք կստանան մինչև 150 հազար դրամ աջակցություն, թրաֆիքինգի զոհ դարձած երեխաները կստանան միանվագ 250 հազար դրամի չափով:

27. ՀՀ առևտրային բանկերին հնարավորություն է տրվել ներել ֆիզանձանց վարկերի տույժերն ու տուգանքները՝ 20 հազար վաիարկառուի՝ 11.5 մլրդ ընդհանուր ծավալով:

28. Մաքրվել է մոտ 125 հազար վարկառուների վարկային պարտավորությունը:

29. Կառավարության նախաձեռնությամբ 303 բռնադատվածների ներվել են արտոնյալ պայմաններում տրամադրված 1 մլրդից ավելի վարկերը:

30. Մաքսատուրքից ազատման արտոնություն է տրվել 49 ընկերության:

31. ՓՄՁ խելացի անասնաշենքերի կառուցման ծասերի 50% չափով ետվերադարձ կտրամադրվի:

32. Տոհմային խոշոր կենդանիների ձեռքբերման նպատակով տրվում են արտոնյալ վարկեր՝ 2 % և 0%:

33. Ինտենսիվ պտղատու այգիների հիմնման վարկերը տրամադրվում են 0-2% տոկոսադրույքով:

34. 2018 թ-ին մթրված պտուղ-բանջարեղենի գյուղատնտեսական տնտեսություններին մթերման չվճարված գումարը տարեվերջին կազմել է 0.7%՝ նախորդ տարվա 5.9%-ի փոխարեն:

35. Մարզերում շուրջ 290 սկսնակ ձեռնարկատերերի համար կազմակերպվել են դասընթացներ, ինչի արդյունքում ստեղծվել են բիզնենսեր և ստացել ֆինանսական աջակցություն:

36. Տարածքային համաչափ զարգացման և սոցիալական միջավայրի բարելավման նպատակով մարզերում իրականացվել է 152 ծրագիր՝ 3.8 մլրդ դրամ ծավալով:

37. Այս տարվա առաջին եռամսյակում ՀՀ համայնքների սեփական եկամուտներն աճել են 2 մլրդ դրամով:

38. ՀՀ ծրագրավորողները կարող են իրենց արտադրած ծրագրերը վաճառել Գուգլ փլեյ հարթակում: ՏՏ ոլորտի հարկային արտոնություններից օգտվողների ցանկն ընդլայնվել է: Քննարկվում է նախագիծ՝ էլեկտրոմոբիլների ներմուծումը ԱԱՀ-ից ազատելու համար:

39. Մեկնարկել է ինժեներական քաղաք ծրագիրը: ՏՏ ընկերությունների թիվը հասել է 800-ի:

40. Ավելի քան 20 հուշադիր է կնքվել ուսումանական հաստատությունների և կազմակերպությունների միջև:

41. Հանրակրթական ուսումնական հաստատություններում ռոբոտաշինության խմբակներ և ինժեենրակական լաբորատորիաիաներ հիմնելու համար այս տարի հատկացվել է 352 մլն դրամ:

42. Կառավարության կողմից մշակված և ընդունված օրենքների արդյունքում հանքարդյունաբերական ոլորտի մետաղական կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտումը դարձել է պարտադիր և կարիք չկա գնալ օֆշորից օֆշոր, օֆշորից օֆշոր, օֆշորից օֆշոր:

43. Համաներման արդյունքում 150 հազար անձ ազատվել է ՃՈ տուգանքներից: ՃՈ խախտումները նվազել են 485 հազարով:

44. Ուսանողական վարկերը հասանելի են 6%-ով բարձր առաջադիմությամբ սովորողների համար և 7%-ով, աճել է նաև վարկավորման ճափը:

45. Զինծառաողները հնարավորություն ունեն բարձր տոկոսադրույքով և կարճաժամկետ վարկերը փոխարինել ավելի բարենպաստ պայմանենրով վարկերի:

46. Բանկային հաշիվներին առկա դրամական միջոցների արգելադրման էլեկտրոնային մեխանիզմի փորձարկումը մեկնարկել է և հարկային պարտավորությունից ավելի գումարները տնտեսվարողները կարող են օգտագործել:

47. Անցախ տարի հոկտեմբերին Եվրոպական ներդրումային բանկի և ԿԲ միջև կնվել է 50 մլն պայմանագիր՝ ՓՄՁ-ների վարկավորման համար:

48. Վարկերի իրական տոոկսադրույքը կհրապարակվի անվանականին համարժեք:

49. Սրտի ստենտավորման վճարովի գները իջել են 250 հազար դրամով:
50. Փետրվարի մեկից մեկնարկել է սուր իշեմիկ ինստուլի դեպքում անվճար բուժման

ծրագիրը:

51. Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընգրկավծ շուրջ 230 հազար քաղքացի սկսել է օգտվել բարելավված սոցիալաակն փաթեթից, այսինքն պետպատվերի շրջանակում հավելյալ վճարների կարիք չկա :

52. Ստոմատոլոգիական բուժօգնությունըանվճար է առաջին խմբի հաշմանդամություն ուոնցողների, միանչև 7 տարեկան երեխաների, զորակոչիկներ իհամար:

53. Չարորակ ուռուցքների վիրահատությունը իրականացվում է անվճար:

54. ՀՀ-ում ներդրվել է սանիտարական ավիացիայի ծառայություն:

55. Մեծ թափ է հաղորդվել դեռևս 2006 թ-ին մեկնարկած ՀՀ-Իրան երրորդ էլետրահաղորդման գծի շինաշխատանքներին:

56. Անցած տարի 60%-ով գերակատարավել է շինարարության պլանը:

57. 11 քաղաքների և 40 գյուղերի ջրամատակարարման շրջանակներում վերանորոգվել են կոյուղագծերն ու ջրագծերը:

58. ՀՀ-ում շուրջ 350 ավտոգազացման կայաններում իրականսցվում են զուգարանների վերանորոգման աշխատանքներ: Այս փաստը կարևոր է զբոսաշրջության առումով:

59. Գյուղատնտեսական և կոմունալ ծառաությունների համար ձեռք է բերվել 94 միաբոր տեխնիկա:

60. Հիմնվել են 17 նախակրթարաններ:

61. Մասամբ և ամբողջությամբ փոխհատուցվել է ապրիլյան պատերազմի օրերին մարտական հերթապահության կատարած ուսանողների վարձավճարը:

62. Փոխհատուցվել է սիրիահայ ուսանողների վարձավճարները կիսով չափ:

63. Մեկ միլիարդ դրամով ավելացել է ավագ դպրոցների ֆինանսավորումը:

64. Աշխատանք է տարվել դպրոցներն ու ուսումանական հաստատություները ապաքաղաքկանացնելու ուղղությամբ:

65. Դպրոցական բաժանորդագրային աշխատրանքների արդյունքում աշակերտներն ու ուսուցիչները եռակի անվճար մուտքի հնարավորություն կստանան թանգարան, համերգասրահ, թատրոն:

66. Գրահրատարակչական ծրագրերի արդյուքնում գրադրաանները համալրվել են աննախադեպ կերպով:

67. Անցած տարի գրանցվել է 20229 անհատ ձեռնարակատեր, 6137 ՍՊԸ:

68. Կառավարության պարտքի նվազեցման ներդրման արդյունքում կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը նվազել է 2.3%-ով՝ կազմելով 51.4:

69. Փոխվել է դեսպանների նշանակման մոտեցումը, ոչ մի քաղաքական նշանակում չի արվել:

70. Համաշխարհային մամուլի ազատության ինդեքսում ՀՀ-ն 2018թ. արդյունքներով առաջընթաց է գրանցել 19 կետով և հայտնվել 61-րդ տեղում: Հայստանի մամուլն ազատ է, քան երբևէ:

71. «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում ՀՀ 6 կետով առաջնթաց է գրացել և 41-րդ տեղում է: ՀՀ դիրքերը բարելավել է երջանկիության ինդեքսում՝ 19 կետով:

72. Քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավվել են երկրի պաշտոնաթող նախագահ, փոխվարչապետ, ՊՆ, ԳՇ պետ, բնապահպանության նախարար, ԴԱՀԿ պետ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Ընդ որում՝ նախկին փոխվարչապետի դեպքում կալանքի կիրառումը դատարանը մերժել է:

73. Վերջին մեկ տարում տեղի են ունեցել ՏԻՄ, ԱԺ ընտրություններ, որոնք արձանագրվել են ազատ և արդար:

74. Երկրում հաղթահարված է համակարգային կոռուպցիան, օլիգարխիան զրկված է կառավրության որոշումների վրազ ազդելու լծակներից:

75. ՀՀ-ում օրենքի առաջ արտոնյալներ չկան:

76. ՀՀ-ում չկան քաղբանտարկյալներ և քաղհալածյալներ:

77. ԱԺ և նախագահական նստավայրի դռները բացվել են հանրության առաջ:

78. Կառավարության նիստերը դռնբաց են և հրապարակային, ի հեճուկս կառավարությունից առաջ ընեդունված օրենքի:

79. Սկսվել է նախարարությունների կրճատման գործընթաց:

80. ՀԾԿՀ-ում և ՏՄՊՊՀ-ում ընդդիմությանն առաջարկվել է թեկնածուներ ներկայացնելու քվոտա:

81. Անցած տարի ՀՀ ժամանածների թիվը 15313-ով գերազանցել է մեկնածների թվին, ինչն առաջին անգամ է գրանցվել վերջին 12 տարում: Նվազել է ԵՄ-ից ապաստան խնդրողների թիվը:

82. Ամուսնությունների թիվը աճել է 5%-ով, ամուսնալուծությունների թիվը կրճատվել է 17%-ով:

«Մենք էս ամեն ինչի հետ կապ չունենք, էս ամենի հետ կապ ունի ՀՀ քաղաքացին»,- ասաց Ն.Փաշինյանը՝ նկատելով, որ իրենք հավաքագրում են տվյալները:

Շարունակությունը՝ առաջիկայում

Տեսանյութեր

Լրահոս