ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են տուրիստական ընկերության ներկայացուցչի կողմից խարդախության եղանակով ուրիշի գույքը հափշտակելու և յուրացնելու դեպքերի մի շարք հանգամանքներ:
Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչում մրցեցին «Ալաշկերտ»-ը և «Լոռի»-ն. արդյունքում, ավելի ուժեղ գտնվեց Երևանի «Ալաշկերտ»-ը:
Հաղթանակի օրվա առթիվ կայանալիք միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով մայիսի 9-ին ժամը 6.30-ից մինչև միջոցառումների ավարտը փակ է լինելու Բաբայան փողոցը՝ Բաբայան փողոց-Ազատության պողոտա խաչմերուկից Բաբայան-Ուլնեցու փողոցների խաչմերուկի ուղղությամբ և Ուլնեցու փողոցը՝ Ուլնեցու-Վարշավյան փողոցների խաչմերուկից Ուլնեցու-Բաբայան փողոցների խաչմերուկ ուղղությամբ:
«Արցախի հարցը որոշելու է ժողովուրդը՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ Եթե ես ունենամ բանակցությունների արդյունքում այնպիսի լուծում, որ համարեմ, որ դա արժանի է ներկայացնել ժողովրդին, կգամ, կհրավիրեմ հնարավոր է՝ հանրահավաք, հնարավոր է՝ ասուլիս, հնարավոր է՝ տեսաուղերձ, հնարավոր է՝ հանրաքվե, և կասեմ՝ էսպիսի տարբերակ կա, ժողովո՛ւրդ ջան, դուք թույլ տալի՞ս եք էս շրջանակներում բանակցել։ Ամենակարևոր խնդիրը Ղարաբաղի հարցում հետևյալն է՝ ի՞նչ ենք մենք ուզում»։
Հաշվետու ժամանակահատվածի վերջում մզկիթը դեռ փակ էր։ Տարվա ընթացքում Բաքվում և այլ շրջաններում բազմաթիվ այլ «ոչ ավանդական» մզկիթներ շարունակեցին ենթարկվել ստուգայցերի և փակման, այդ թվում՝ Նաքշբանդիի սուֆի համայնքի հետ կապված մզկիթը․․․ 2018 թ․ ապրիլին ավարտվեց Հաջի Ջավադ մզկիթի նոր շենքի շինարարությունը։ Նախկին մզկիթը քանդել էին 2017 թ․ հուլիսին տեղի ունեցած ցույցերի ժամանակ», հաղորդում է USCIRF-ը։
Ապրիլի 25–ին կալանավայրից ազատ արձակված Պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ադյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են։
Մյանմայի օդանավակայանում Biman Airlines ավիաընկերության ինքնաթիռի վթարային վայրէջքի հետևանքով օդանավում գտնվող բոլոր 33 անձինք, այդ թվում և ուղևորներն ու օդաչուները, վնասվածքներ են ստացել:
Մեղրիի ոստիկանները ապօրինի պահվող ինքնաձիգ են հայտնաբերել և առգրավել:
Խոսելով Հայաստանի անվտանգության երաշխիքների մասին, նա բառացի ասաց, որ Հայաստանի դրական իմիջն է Հայաստանի անվտանգության լավագույն երաշխիքը։ Ուրեմն՝ բանակը, զինվորը, ռազմադաշտում կոփված կադրերը, կրթությունը, մշակույթը, ինքնությունը հե՞չ։
Վարչապետ դառնալուց հետո՝ 2018թ. սեպտեբերին, Մոսկվայում ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսել էր ՊՈԱԿ-ների, հիմնադրամների և ԾԻԳ-երի կրճատման մասին:
Ֆրանսիական AirFrance ավիաընկերության ինքնաթիռը, որը Փարիզից թռիչք է իրականացրել Հնդկաստանի Մումբայ քաղաք, տագնապի ազդանշան է տվել, ինչից հետո վթարային վայրէջք է կատարել Իրանի Սպահան քաղաքի օդանավակայանում:
Հայոց ցեղասպանության ոճրագործ Ջեմա փաշայի թոռը՝ Հասան Ջեմալը Քրդական բանվորական կուսակցության (PKK) քարոզչությունն անելու հիմնավորմամբ մեղավոր է ճանաչվել՝ պարտավորվելով վճարել 3 հազար 360 թուրքական լիրա (ավելի քան 500 ԱՄՆ դոլար) տուգանք:
Այս մեկ տարվա իր գործունեության ախտորոշումն իր ասուլիսով նա տվեց։ Հավատացեք, Հայաստանում որևէ մեկն այդքան արագ չի նվազեցնում վարչապետի վարկանիշը, որքան ինքը՝ Նիկոլ Փաշինյանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, մայիսի 9-ի առավոտյան կմեկնի Արցախ մայիսյան եռատոնին՝ Շուշիի ազատագրման օրվան, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով:
Թուրքիան Միջին արևելքի ու Աֆրիկայի տարածաշրջանի ամենաշատ կիբեռ հարձակումների ենթարկվող երկիրն է: Տվյալները հրապարակվել են համակարգչային անվտանգության միջազգային առաջատար «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության կողմից Հարավաֆրիկյան Հանրապետությունում կազմակերպված «Cyber Security Weekend» միջոցառման ժամանակ:
Անտառապետն անտառապահին կարգադրել էր քողարկել ապօրինի հատված ծառերի կոճղարմատները:
Այսօր՝ մայիսի 8-ին, Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն՝ հաղթանակի տոնի, ԱՀ պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձի կապակցությամբ:
Այսօր ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նախքան հեղափոխությունը նախկին իշխանություններն Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) նյութեր են ոչնչացրել, և ծառայողական քննություն է իրականացվում։
Հոգեբան-խորհրդատու Մերի Սարիկյանցի «Մայրիկի օրագիրը» գիրքը երիտասարդ զույգերին կօգնի երեխայի լույս աշխարհ գալուց հետո հաղթահարել զույգերի միջև առաջացած խնդիրները, բաժանել նոր պարտականությունները, դառնալ ընտանիք, բայց շարունակել մնալ կին և ամուսին, պահպանել, ծաղկեցնել սերը:
ՀՀ Արարատի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ մարզի Ջրահովիտ համայնքապետարանում ենթադրաբար պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն և պաշտոնեական կեղծիք կատարելու փաստի առթիվ:
Սերժ Սարգսյանն Արցախում մասնակցում է Շուշիի ազատագրման տարեդարձի միջոցառմանը։
Պերուի ափերին մոտ մայիսի 8-ին տեղի է ունեցել 5,7 մագնիտուդով երկրաշարժ:
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի ճեպազրույցը:
Օրինակ, այդ ցանկում նշել էր, թե այս մեկ տարվա ընթացքում բարձրացվել է նվազագույն կենսաթոշակը, ՀՀ առևտրային բանկերին հնարավորություն է տրվել ներել ֆիզանձանց վարկերի տույժերն ու տուգանքները, մաքրվել է մոտ 125 հազար վարկառուների վարկային պարտավորությունը, և այլն, և այլն։ 168.am-ը փորձեց նշված կետերի շուրջ խոսել համաքաղաքացիների հետ։
Գերմանական մամուլն արձագանքել է Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձանժողովի կողմից Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների չեղարկման փաստին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօրվա ասուլիսում արտահայտած որոշ մտքերի շուրջ 168.am-ը զրուցել է Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ, Հայաստանի հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ, քանի որ ասուլիսի ողջ օրակարգը, ինչպես միշտ, նվիրված էր նախկին իշխանություններին՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀԿ-ին։
Ինչպես հաղորդում է Marca-ն, Մադրիդի «Ռեալը» մտադիր է ամռանը ազատվել թիմի եզրային հարձակվող Գարեթ Բեյլից:
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղում է:
Իսկ գործարքի, այսպես ասած միջնորդն էլ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն է, ում միջոցով էլ տեղեկացել է, որ ընկերության բաժնեմասերի առուվաճառքի գործարքը կնքելու համար հիշյալ պաշտոնատար անձինք ընդունել են նրա՝ կաշառք տալու մասին առաջարկը եւ որ կաշառքի գումարը ստանալու համար հիշյալ պաշտոնատար անձանց անունից ներկայանալու է Արմեն Գևորգյանի մտերիմ, գործարար Սամվել Մայրապետյանը:
«Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում մայիսի 13-ին Արամ Խաչատրյան համերգասրահում առաջին անգամ Երևանում հանդես կգա լեգենդար դաշնակահար Իվո Պոգորելիչը: