![](/banners/BeFunky-design.jpg)
Պակիստանի Լահոր քաղաքում առնվազն հինգ մարդ է զոհվել պայթյունից
![](https://168.am/wp-content/uploads/2019/05/974044.jpg)
Պակիստանի Փենջաբի նահանգի Լահոր քաղաքում մայիսի 8-ի առավոտյան առնվազն հինգ մարդ, այդ թվում՝ երեք ոստիկան է զոհվել պայթյունից, որը որոտացել է Դատա Դարբար տաճարի մերձակայքում: Այդ մասին հայտնել է Geo TV հեռուստաալիքը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:
Նախնական տվյալների համաձայն՝ պայթյունն իրականացրել է քաղաքում գործող ահաբեկչական խմբերից մեկը: Գրոհի թիրախը դարձել է ոստիկանության հատուկ նշանակության ուժերի մարտիկներին փոխադրող ավտոբուսը: Այս պահի դրությամբ հայտնի է 24 տուժածների մասին, որոնցից մի քանիսի վիճակը գնահատվում է՝ օրհասական: Նրանց բոլորին արագորեն տեղափոխել են մերձակա բուժհաստատություններ, որտեղ նրանց անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվել:
Ոստիկանությունը շրջափակել Է պատահարի վայրը: Կատարվում է հետաքննություն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: