Գերագույն ռադան օրենք ընդունեց ուկրաիներենի պարտադիր գործածության մասին

Ուկրաինայի Գերագույն ռադան ամբողջությամբ ընդունել է ուկրաիներեն լեզվի մասին օրինագիծը, որը իշխանության մարմիններում եւ հանրային կյանքի մյուս հրապարակային ոլորտներում պետական լեզվի պարտադիր գործածում է նախատեսում։

Ինչպես հայտնել է «Ինտերֆաքս»-ի թղթակիցը, ուկրաիներենի՝ որպես պետական լեզվի գործառումն ապահովելու վերաբերյալ համապատասխան օրինագիծն (№5670-դ) ապրիլի 25-ին երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ պաշտպանել է 278 ժողովրդական պատգամավոր:

Օրենքում ասված է, որ դրա գործողությունը չի տարածվում մասնավոր շփման եւ կրոնական ծիսակատարությունների իրականացման ոլորտի վրա: Ժողովրդական պատգամավորները օրինագծի երկրորդ ընթերցման ուղղումները քննարկում էին փետրվարի 28-ից: Ընդամենը մտցվել ու քննարկվել է ավելի քան 2 հազար ուղղում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930