
Վրարեթի ենթարկված 66-ամյա տղամարդը տեղում մահացել է

Ապրիլի 24-ին, ժամը 05.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց և Սողոմոն Տարոնցու փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 66-ամյա Վոլոդյա Բաբայանին, որը տեղում մահացել է:
Նույն օրը, ժամը 12.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին է ներակայացել 27-ամյա քաղաքացի և հայտնել, որ նշված վրաերթը կատարել է իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով:
Կատարվում է քննություն։