
Հարկային օրենսգրքի փաթեթի վերաբերյալ ԱԺ-ում կլինեն լսումներ

Ապրիլի 30-ին Ազգային ժողովում տեղի կունենան Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից օրենքների նախագծերի փաթեթի քննարկման վերաբերյալ խորհրդարանական լսումներ: Այս մասին որոշում այսօր ընդունվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
Հիշեցնենք, որ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 1-ից նախաձեռնել է Հարկային օրենսգրքի նախագծի քննարկումներ: Հանձնաժողովում արդեն հանդիպում է կազմակերպվել նախագծի՝ ՓՄՁ ոլորտին վերաբերող խնդիրների ու փոփոխությունների վերաբերյալ: