«Գոնսալեսը Պրահայում է դիմել, որ քաղաքական հետապնդվող է, Ռոդրիգոսը՝ Մոսկվայում, Խոսե Իգնասիոն էլ կարող է Մեքսիկայում դիմի. Հայաստանը բերել, սերիալ եք սարքել…». Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տարօրինակ է համարում, որ ամբողջ մեդիան կենտրոնացել է, թե Միհրան Պողոսյանը քաղապաստան է հայցել Ռուսաստանից, բայց չի կենտրոնացել նրա վրա, թե ինչպես է Պողոսյանը հեռացել Հայաստանից:

«Մի տարի ա, գիտենք, որ Միհրան Պողոսյանը պետք ա քրեական հետապնդման ենթարկվի: Էդ մեր նախաքննության մարմիններն էնքան սպասեցին, որ էդ մարդուն տարան առոք-փառոք ճանապարհեցին, որ չկարողանան բռնե՞ն: Բա ի՞նչ բանի էիք, որ էդ մարդը գնաց, բա ի՞նչ բանի էիք, որ «Բուլկի Արամը» գնաց, հը՞,- հարցադրում արեց նա ու շարունակեց,- Գոնսալեսը Պրահայում է դիմել, որ քաղաքական հետապնդվող է, Ռոդրիգոսը՝ Մոսկվայում, Խոսե Իգնասիոն էլ կարող է Մեքսիկայում դիմի, և՞: Հայաստանը բերել, սերիալ եք սարքել: Ես հույս եմ հայտնում, որ ռուսական իշխանությունները նրան չեն տա քաղաքական ապաստան՝ հիմնվելով մեր փայլուն հարաբերությունների վրա»:

Նա օրինակ բերեց Մեծ Բրիտանիա-Ռուսաստան, Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները, երբ հրաժարվում են քաղաքացիներին հանձնել:

Մարուքյանի խոսքով՝ տվյալ երկրի անկախ մարմինները կարող են որոշել, որ քաղաքական հետապնդում կա նրանց հանդեպ:

«Ես միտում եմ տեսնում»,- ասաց Մարուքյանը՝ հիշեցնելով, որ ինքն ասում էր, որ պետք է ազատվել Սերժ Սարգսյանի կադրերից:

Դիտարկմանը, որ իրավական կառույցները ղեկավարում են Ս.Սարգսյանի կադրերը, դրա արդյունքո՞ւմ է հաջողվում այդ մարդկանց հեշտորեն փախչել երկրից, Մարուքյանը պատասխանեց. «Դուք ասացիք»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930