Բաժիններ՝

Ոստիկանությունը բացահայտել է կոռուպցիոն բնույթի հանցագործություն

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ իրավաբանական անձի կարգավիճակով գործող, շահույթ չհետապնդող «Արագածոտն» ջրօգտագործողների ընկերության տնօրինությունը ապօրինություններ է թույլ տվել:

Մասնավորապես, նշված ընկերության տնօրինությունը, օգտվելով ՀՀ ջրային կոմիտեի իրավասու աշխատակիցների ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունքից և ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ջրամատակարարման ու ջրօգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու պարտականությունները ոչ պատշաճ կատարելու արդյունքում ստեղծված հնարավորություններից, իրենց կարգադրիչ և այլ լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ և իրենց կամ ուրիշ անձանց օգտին օգտագործելու կամ այլ անձանց վնաս պատճառելու դիտավորությամբ, անձամբ, ինչպես և կազմակերպության մյուս աշխատակիցների ներգրավմամբ, խախտել են հիշյալ որոշմամբ սահմանված՝ բաժանորդների հետ կնքված 2016-2019 թվականների ընթացքում ջրամատակարարման ծառայություններ մատուցելու վերաբերյալ պայմանագրերի ելակետային պահանջները:

Առանց ջրաչափերի տեղադրման՝ մատակարարված ջրի ծավալները խորանարդ մետրով գրանցելու փոխարեն գրանցել են հետկարներով և դրանով իսկ բաժանորդներին փաստացի զրկել մատակարարված ոռոգելի ջրի ծավալները վերահսկելու հնարավարությունից: Ջրամատակարարման արդյունքում առաջացած 35 տոկոս բնական կորուստների ծավալները ընկերության տնօրինությունը հավելագրել է ջրօգտագործողների հասույթի գումարների հաշվին: Այդ տվյալները ներառելով էլէկտրոնային մատյաններում և փաստացի ուռճացնելով մատուցված ծառայությունների ծավալները՝ բաժանորդների կողմից ընկերության հանդեպ ունեցած դեբիտորական պարտքի հաշվեկշիռը ծանրաբեռնել են ընդհանուր 654.800.000 դրամով, ինչի արդյունքում ջրօգտագործողների և կազմակերպության համար առաջացրել են ծանր հետևանքներ:
Առերևույթ հանցագործության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Քննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930