Մարտի 6-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում իրար էին բախվել «Մերսեդես C180» և «Մերսեդես E190» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես C180»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը ձերբակալել է հնդիկ գործարար Նիրավ Մոդիին, որը միջազգային հետախուզման մեջ էր ավելի քան 2 մլրդ դոլար գումարի մեքենայությունների մեղադրանքով:
Ըստ նրա՝ քրեական գործը շարունակվում է, ներգրավված են միջազգային փորձագետներ, և «Լիդիանը» պետք է ըմբռնումով մոտենա, որ ՀՀ կառավարությունը քայլեր է անում, որպեսզի առավելագույն ռիսկերը գնահատի.
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ղեկավարած պատվիրակությունը, որը մարտի 18-21-ը պաշտոնական այցով գտնվում է Գերմանիայում, մարտի 20-ի առավոտյան հանդիպում է ունեցել Միջազգային քաղաքականության եւ անվտանգության հիմնադրամի (SWP) տնօրեն Ֆոլքեր Փերթեսի ու Արեւելյան Եվրոպա եւ Եվրասիա գիտահետազոտական խումբը ներկայացնող փորձագետների հետ:
«Եվ եթե անգամ տուրքերը դառնան զրոյական, առանձին վերցրած փոխանակման կետը չի կարող դիմանալ ավելի համակարգված ցանցային փոխանակման կետերին, ինչպիսին, օրինակ, «Երևանի Սիթիի» կամ SAS-ի փոխնակման կետերն են, կամ բանկերի մասնաճյուղերը: Նրանց թե՛ աշխարհագրական սփռվածությունն է մեզ, թե՛ ծառայությունների մարժաներն են փոքր: Այնպես որ, այստեղ խնդիր կա»:
ՌԴ իրավապահ մարմինների կողմից դեսպանությանը փոխանցված տեղեկատվության համաձայն ՝ մահվան պատճառ է հանդիսացել սուր սրտանոթային անբավարարությունը։
«Ստեղծվում է նոր նախարարություն՝ էկոնոմիկայի նախարարություն: Կարծում եմ՝ մեծ տարբերություն կա»,- ասաց Գևորգյանը՝ վստահեցնելով, որ արդյունավետության կորուստ չի լինի:
Politik.am-ի խմբագիր Բորիս Մուրազին այսօր իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, թե «Ոստիկանապետ Օսիպյանը սպառնում է ինձ և ընտանիքիս»:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Գյումրիում կատարված առանձնապես խոշոր չափերով գողության հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Յուրա Մովսիսյանը անդրադարձել է հավաքական հրավիրվելուն:
«Վարելահողերի մոտ 200 հազար հեկտարը չի մշակվում, անընդհատ հավաքում ենք օպերատիվ տվյալներ, որպեսզի օբյեկտիվ իրավիճակ տանք: Բայց էստեղ, կարծում եմ, ավելի կարևոր է, թե մարդն ինչու պետք է մշակի կամ ինչու չպետք է մշակի հողը»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը:
Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն անասնագլխաքանակի պակասելը, մասնավորապես՝ ոչխարների, բացատրում է մորթի ծավալների ավելացմամբ:
Օսակայում մարտի 20-ին հանդիսավոր պայմաններում սկսվել է «քսանյակի» գագաթնաժողովի սկսվելու 100-օրյա հետհաշվարկը, որտեղ այդ համաժողովը կկայանա հունիսի 28 – 29-ը:
Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթեդ Ընկերությունը (LYD.TO) տեղեկացրել է, որ Հայաստանի կառավարությունը սկսել է Ամուլսարի ծրագրի երրորդ աուդիտը՝ Ծրագրի ազդեցությունը ջրային ռեսուրսների, երկրաբանության, կենսաբազմազանության և ջրի որակի վրա գնահատելու համար:
«Ազգային փոխադրողը շատ գայթակղիչ գաղափար է, որ տարբեր ժամանակներում հնչում է: Բայց միշտ չէ, որ ազգային փոխադրողը կատարում է լավագույն աշխատանքը»,- այսօր ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:
Բ. Մուրազին նշեց նաև, որ իր հետ խոսելիս ոստիկանապետը շատ բարկացած տոնով ասել է, թե՝ «ես ճանաչո՞ւմ եմ արդյոք իրեն, որ այդպիսի բաներ եմ գրում, ինքը ոչ ոքից չի վախենում, ո՞նց կարող են իրեն զանգել», ինչին ինքը պատասխանել է, որ լավ կլիներ, եթե իր մամուլի ծառայությունը դրան անդրադառնար, ոչ թե ինքն անձամբ զանգեր։
Պակիստանի ռազմականացված ուժերի առնվազն վեց ծառայող է զոհվել Բելուջստանի նահանգում հսկիչ անցակետի վրա զինյալների հարձակման հետեւանքով:
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսից թեկնածուի համաձայնեցմանը վերաբերող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ուղարկվել են կազմակերպության մասնակից երկրներ:
Այսօր ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրեց, որ յուրաքանչյուր շաբաթ ՀՀ վարչապետին ներկայացվում են հաշվետվություններ յուրաքանչյուր ծրագրի հետ կապված:
Օդի ջերմաստիճանը մարտի 21-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով:
Նրա հաշվարկով՝ ներկայումս ՀՀ մարզերում միջինում 50-70 ակտիվ վարկ է տրված. «Սա շատ փոքր է: Մտադիր ենք էապես բարձրացնել այս ցուցանիշը, որովհետև կարծում ենք, որ նոր պայմաններում սա կարևոր ցուցանիշ է՝ եղած գաղափարները տեղում իրականացնելու համար: Կյանքը ցույց է տալիս, որ ռեսուրսի պակաս չկա, եթե կա գաղափար, միջազգաին կազմակերպությունները նույնպես պատրաստ են աջակցել»:
Ղազախստանի խորհրդարանի պատգամավորները երկու ընթերցմամբ ընդունել են Սահմանադրության ուղղումները երկրի մայրաքաղաքն առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի պատվին վերանվանելու մասին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Հռոմի քաղաքային իշխանության ընտրովի մարմնի՝ այսպես կոչված Կապիտոլիումի ասամբլեայի նախագահը ձերբակալվել է «Ռոմա» տեղական ֆուտբոլային ակումբի մարզադաշտը կառուցելիս կոռուպցիոն հանցագործություն կատարելու մեղադրանքով:
Այսօր ԱԺ-ում Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նախագահ Վարազդատ Կարապետյանը ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ է սպասվում այս տարի Սևանա լճին:
Ամբողջ կյանքում ցուցումներ կատարած անձի համար արդեն ղեկավարի դիրքից ուրիշներին ցուցումներ տալն ու համակարգ ղեկավարելը բավականին բարդ և պատասխանատու գործ է, հատկապես, որ այդ ցուցումներին ականջալուր լինող չկա:
Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը եւ Դմիտրի Մեդվեդեւը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ ապրիլի 30-ին Երեւանում կայանալիք նիստը:
«Արդյունքում՝ աշխատանքից ազատվելու հրաման է տվել դպրոցի լավագույն աշխատող ուսմասվարին ու իր դեմ է տրամադրել կոլեկտիվին: Ավելին՝ աշակերտներին հայտարարել է, թե՝ տեսե՛ք, որ ուսուցչին չեք սիրում, ասե՛ք, ես կազատեմ աշխատանքից: Թեկուզ չսիրված ուսուցիչներ էլ լինեն, կարծում եմ, որ էթիկայի խախտում է աշակերտներին նման հարց տալը: Այսինքն, աշակերտն այսօր այնքան իրավունք ունի, որ չսիրած ուսուցչին ասի՝ դու ո՞վ ես»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ուսուցիչների իրավունքների պաշտպանության կոմիտեի» նախագահը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագրեր է հղել Մոզամբիկի Հանրապետության նախագահ Ֆիլիպե Զասիտու Նյուսիին և Զիմբաբվեի Հանրապետության նախագահ Էմմերսոն Դամբուձո Մնանգագվային՝ այդ երկրներին պատուհասած «Իդայ» արևադարձային ցիկլոնի հետևանքով գրանցված բազմաթիվ զոհերի և ավերածությունների կապակցությամբ:
«Ներկա փուլում բուն բանակցային գործընթաց չի ընթանում»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով առաջիկայում սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպման օրակարգին:
Ինդոնեզիայի Պապուա արեւելյան նահանգում մոլեգնող հեղեղումների եւ սողանքների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 107-ի: