Բաժիններ՝

Հռոմի քաղաքային խորհրդի ղեկավարին ձերբակալել են կոռուպցիայի մեղադրանքով

Հռոմի քաղաքային իշխանության ընտրովի մարմնի՝ այսպես կոչված Կապիտոլիումի ասամբլեայի նախագահը ձերբակալվել է «Ռոմա» տեղական ֆուտբոլային ակումբի մարզադաշտը կառուցելիս կոռուպցիոն հանցագործություն կատարելու մեղադրանքով: Այդ մասին հայտնել են տեղական զանգվածային լրատվամիջոցները՝ վկայակոչելով դատախազության ներկայացուցիչների:

Ձերբակալվել է Մարչելո Դե Վիտոն, որը «5 աստղի շարժման» ներկայացուցիչ է: Ըստ հաղորդումների՝ մարտի 20-ի առավոտյան Դե Վիտոյի տանը տեղի են ունեցել խուզարկություններ:

Հետաքննության ներկայիս շրջափուլը la Repubblica թերթն «իրավաբանական երկրաշարժ» է անվանել «5 աստղի շարժման» Հռոմի բաժանմունքում, շարժում, որին պատկանում է նաեւ Իտալիայի մայրաքաղաքի քաղաքագլուխ Վիրջինիա Ռաջին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031