Բաժիններ՝

«Կա կոնսենսուս, որ գրավատների ու փոխանակման կետերի պետական տուրքը պետք է բարձրացվի». Հայկ Գևորգյան

«Կա կոնսենսուս, որ գրավատների ու փոխանակման կետերի պետական տուրքը պետք է բարձրացվի: Խնդիրն այն է, թե ինչքան պետք է բարձրացվի: Երբ մյուս կողմին էլ կլսենք, կհասկանանք: Այն, ինչ գրավոր մեզ ներկայացվել է, թերի է, չի բավարարում մեզ: Գուցե բերեն այնպիսի հիմնավորումներ, որ կբավարարեն, գուցե ոչ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Գևորգյանը:

Ըստ նրա՝ գրավատների ու փոխանակման կետերի ներկայացուցիչների հետ հանդիպման կհրավիրվեն նաև ԿԲ ներկայացուցիչները:

Հ.Գևորգյանի կարծիքով՝ խնդրին ավելի գլոբալ պետք է նայել, քննարկումների ժամանակ էլ ասվեց, որ իրենց շրջանառությունը, եկամտաբերությունը հետզհետե նվազում է, այսինքն՝ սա որպես բիզնես արդեն կորցնում է իր մրցունակությունը.

«Եվ եթե անգամ տուրքերը դառնան զրոյական, առանձին վերցրած փոխանակման կետը չի կարող դիմանալ ավելի համակարգված ցանցային փոխանակման կետերին, ինչպիսին, օրինակ, «Երևանի Սիթիի» կամ SAS-ի փոխնակման կետերն են, կամ բանկերի մասնաճյուղերը: Նրանց թե՛ աշխարհագրական սփռվածությունն է մեզ, թե՛ ծառայությունների մարժաներն են փոքր: Այնպես որ, այստեղ խնդիր կա»:

Հարցին՝ բանկերի հետ համաձայնեցվա՞ծ է այս փոփոխությունը, Հ.Գևորգյանը պատասխանեց, որ նախաձեռնությունը կառավարությանն է. «Առևտրային բանկերն էլ իրար մեջ են մրցում: Այնպես որ, սա ԿԲ-ի ձևակերպած խնդիրն է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս