Այսօր կառավարության նիստում Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը պայմանավորված է 2018 թվականի ապրիլին Հայաստանում տեղի ունեցած աննախադեպ քաղաքական իրավիճակով:
«Հրապարակ» թերթը գրունմ է. «Տնտեսագետ Արայիկ Այվազյանն արժանահավատ է համարում Հայաստանում հիպոթեքային ծավալների աճը։
Կանադայի եւ Եվրոպայի երկրների ավիացիոն իշխանություններն ինքնուրույն, անկախ ԱՄՆ-ի Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունից (FAA), կստուգեն Boeing 737 Max ինքնաթիռների անվտանգությունը եւ նոր ծրագրային ապահովումը, որի վրա աշախատում է արտադրողը:
Ոստիկանությունը բերման է ենթարկել Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի վերանվանման դեմ չարտոնված հանրահավաքի մասնակիցներին, որը մարտի 21-ին տեղի է ունեցել մայրաքաղաքի աքիմատի (վարչակազմի) շենքի առջեւ:
«Ի՞նչ է լինելու, ո՞նց է լինելու» տիպի հարցերն են հայաստանյան օրակարգը ձևավորում։ Նրանք դարձել են արդեն մեր կենցաղը։ Իսկ դա նշանակում է, որ շատ լուրջ ջանքեր են պետք է լինելու՝ երկրում մթնոլորտը փոխելու համար։ Այդ ջանքերը պահանջվելու են բոլորից՝ իշխանություններից և պետության հանդեպ պատասխանատվության զգացում ունեցող ցանկացած կառույցից կամ անհատից։
Պետերբուրգի կենտրոնում Պետական Էրմիտաժը մարտի 21-ին փակվել է ականապատման վերաբերյալ հաղորդումների պատճառով:
Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ վարկերի իրական տոկոսներին և հարցադրում արեց՝ ինչո՞ւ չեն կարողանում արձանագրել իրական տոկոսները: Ըստ նրա՝ երբ քաղաքացին վարկ է վերցնում, ի վերջո, ի՞նչ ծախսեր պետք է անի արդեն իսկ ստացված վարկերից, և որքանո՞վ է դա տրամաբանական:
Կիեւը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի դեմ նրա արած արտահայտությունների եւ Ղրիմին պատճառված վնասի գնահատման աշխատանքային խումբ ստեղծելու որոշման պատճառով Ուկրաինայի կազմում թերակղզու գտնվելու ընթացքում:
ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հաշվառման և հողաշինարարության վարչությունը Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի հանձնարարությամբ այս շաբաթասկզբից շտապ կարգով ուսումնասիրել և կից փաստաթղթերով տեղեկանք-զեկույց է ներկայացրել Ռանչպար համայնքում ավազահանքերի «կադաստրային իրավիճակի» մասին։
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավագովը երկիր ժամանելու Միխեիլ Սահակաշվիի պլանները «300-դոլարանոց փիառ» է որակել։
Այսօր կառավարության նիստում որոշում ընդունվեց Վահագն Վերմիշյանին նշանակել քաղաքաշինության կոմիտեի նախագահ: Վ.Վերմիշյանը ներկայացրեց իր աշխատանքային փորձը տարբեր երկրներում և նշեց, որ այժմ վերադարձել է Հայաստան:
Այսօր կառավարության նիստում մինչ օրակարգին անդրադառնալը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նամակ է ստացել, ըստ որի՝ «Արմատ» լաբորատորիաների շուրջ 260 խմբակավարներ, որոնք վարում են 350 խմբակներ, արդեն երեք ամիս է, ինչ վարձատրություն չեն ստացել:
ՀՀ կառավարության նիստը՝ ուղիղ
Քաբուլում առնվազն վեց մարդ է զոհվել Նովրուզի տոնակատարության ժամանակ տեղի ունեցած պայթյունից, վիրավորների թիվը հասնում է 23-ի:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին Նոր տարվա՝ Նովրուզի կապակցությամբ:
Մի քանի օր առաջ ԿԳ նախարարը հայտարարեց, որ սեպտեմբերից ԲՈՒՀ-երի հենակետային ավագ դպրոցներում ներդրվելու է պիլոտային ծրագիր՝ կրեդիտային համակարգ, որը մշակման փուլում է և որտեղ աշակերտների բացակայությունները նրանց համար ունենալու են բացասական հետևանքներ ու հուսամ, որ այս դեպքում մեր ծնողները հաշվի կնստեն դպրոցի կարգապահության հետ։
Մարտի 16-ին, ժամը 21.10-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Վարդանանց փողոցում վրաերթի էր ենթարկել 18-ամյա երիտասարդի. վարորդը և քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Կառավարության մարտի 21-ի նիստի օրակարգում է ընդգրկվել «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով ամրագրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու մատնահարդարման կենտրոնում առերևույթ գողություն կատարած անձի ինքնությունը։
«Ես կուզենայի՝ պարզվեր Շիրխանյանի կապը նաև Նաիրի Հունանյանի հետ։ Շիրխանյանն իր ամբողջ կյանքում երազել է այդ երկրի տերը դառնալ, փառք Աստծո, չի հաջողվել։ Կա մի սահման, որից այն կողմ չպիտի անցնես»։
ԱՄՆ-ի Նեբրասկայի նահանգում մոլեգնող հեղեղումներից վնասը կգերազանցի 1,4 միլիարդ դոլարը, տարերքից վնասվել են կամուրջներ, ճանապարհներ, զգալի վնաս է պատճառվել գյուղատնտեսությանը:
Պոլսո հայոց պատրիարքի ընտրություններում Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլջյանի թեկնածությունն առաջադրելու, աջակցելու Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մտադրության մասին հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը:
ԱՄՆ-ի վարչակազմը մտադիր է երեք տարվա ընթացքում 6 միլիարդ դոլարի ներդրում կատարել M1 Abrams տանկերի արդիականացման նպատակով:
Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին կոչ է արել ամերիկյան պատժամիջոցների վերականգնման պայմաններում ուշադրությունը կենտրոնացնել արտադրության զարգացման վրա։
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Չարենցավան քաղաքում տեղի ունեցած ավազակային հարձակման մի շարք հանգամանքներ: Երկու անձ ձերբակալվել է:
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի վեց B-52 ռազմավարական ռմբակոծիչներ, որոնք տեղաբաշխված էին Լուիզիանայի նահանգի ռազմակայանում, Եվրոպա են տեղափոխվել ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների եւ գործընկերների հետ համատեղ «գործողությունների թատերաբեմում ինտագրացման եւ օդային վարժանքների մասնակցության» համար:
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդենը մարտի 20-ին արգելք է սահմանել երկրի տարածքում գրոհային եւ կիսաավտոմատ հրացանների շրջանառության եւ շահագործման վրա:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, Դաունինգ-սթրիթում ելույթ ունենալով մամուլի առջեւ, հայտարարել է, որ Brexit-ի ժամկետն ավելի շատ չի երկարացնելու, քան մինչեւ հունիսի 30-ը:
Նրանք հիվանդանոցում հայտնել են, որ վնասվածքները ստացել են նույն օրը, ժամը 04.10-ին, անհայտ անձի կողմից Չարենցի փողոցի 75 հասցեի մոտ դանակով հարված ստանալու հետևանքով:
Թե ինչպես կհանգուցալուծվի այս խնդիրը՝ դեռևս պարզ չէ, հայտնի չէ նաև, թե ինչ է պատասխանելու Հայաստանը կամ, ի վերջո, պատասխանելո՞ւ է, թե՞ կրկին անարձագանք է թողնելու այն, ինչպես եղավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածու Ստանիսլավ Զասի առաջարկի դեպքում՝ գալ Հայաստան և հանդիպել հայկական կողմի հետ: