Փաշինյանը և Մեդվեդևը քննարկել են Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջիկա նիստը

Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը եւ Դմիտրի Մեդվեդեւը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ ապրիլի 30-ին Երեւանում կայանալիք նիստը: Այդ մասին հայտնել է ՌԴ նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը:

«Հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդեւը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ ապրիլի 30-ին Երեւանում կայանալիք նիստի թեմատիկան, ինչպես նաեւ հայ-ռուսական հարաբերությունների մի քանի հրատապ հարցեր»,-ասված է հաղորդագրության մեջ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031