Բաժիններ՝

Ղազախստանի խորհրդարանը հավանություն տվեց Աստանան Նուրսուլթան վերանվանելուն

Ղազախստանի խորհրդարանի պատգամավորները երկու ընթերցմամբ ընդունել են Սահմանադրության ուղղումները երկրի մայրաքաղաքն առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի պատվին վերանվանելու մասին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:

«Ընդունվել է պատմական որոշում»,-ասել է Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատի՝ մաժիլիսի խոսնակ Նուռլան Նիգմատուլինը՝ ամփոփելով քվեարկության արդյունքները:

Ղազախստանի մայրաքաղաքի վերանվանման նախաձեռնողը դարձել է պետության նոր ղեկավար Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը: Մարտի 20-ի առավոտյան կայացել է Տոկաեւի երդմնատվության արարողությունը: Նա խոստացել է շարունակել Նազարբաեւի քաղաքականությունը եւ առաջարկել է Աստանան վերանվանել Նուրսուլթան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031