Բաժիններ՝

Լոնդոնում հնդիկ գործարարի են ձերբակալել ավելի քան 2 մլրդ դոլար գումարի մեքենայությունների մեղադրանքով

Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը ձերբակալել է հնդիկ գործարար Նիրավ Մոդիին, որը միջազգային հետախուզման մեջ էր ավելի քան 2 մլրդ դոլար գումարի մեքենայությունների մեղադրանքով: Այդ մասին հայտնել է The Times of India թերթը:

Նրա տվյալներով՝ ձերբակալությունը կատարվել է Ինտերպոլի օրդերի հիման վրա: Ինչպես նշում է հրատարակությունը, այսօր Մոդին կկանգնի դատարանի առաջ: Նիրավ Մոդին հնդիկ միլիարդատեր Մեհուլ Չոքսիի զարմիկն է:

Նրանց երկուսի նկատմամբ էլ Հետաքննությունների կենտրոնական բյուրոն հետախուզում էր հայտարարել Փենջաբի ազգային բանկի աշխատակիցների հետ հանցավոր նախահամաձայնության գալու համար:

Գործարարները բանկի ակտիվներից յուրացրել են 2 մլրդ դոլար, ինչից հետո մյուս ազգականների հետ փախել են Հնդկաստանից: 2018 թվականի դեկտեմբերին Ինտերպոլն այսպես կոչված կարմիր ծանուցում էր հրապարակել նրանց ձերբակալելու վերաբերյալ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031