«Ազգային փոխադրողը շատ գայթակղիչ գաղափար է, որ տարբեր ժամանակներում հնչում է»
«Ազգային փոխադրողը շատ գայթակղիչ գաղափար է, որ տարբեր ժամանակներում հնչում է: Բայց միշտ չէ, որ ազգային փոխադրողը կատարում է լավագույն աշխատանքը»,- այսօր ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:
Ըստ նրա՝ կա կարծիք, որ այլ միջազգային կազմակերպությունների կողմից գների դիտավորյալ թանկացման դեպքում ազգային փոխադրողը կփրկի, բայց եթե լավ մրցակցային միջավայր ստեղծվի, հնարավոր կլինի լավ պայմաններ առաջարկել այլ փոխադրողներին և մրցակցություն ապահովել:
Տ.Խաչատրյանը նշեց, որ աշխատում են «low coast» ընկերությունների հետ. «Հույս ունեմ, որ այս տարի արդեն առաջին ադյունքները կինեն: Եվրոպական ընկերություն է, որ միանգամից կազդի շուկայի վրա»: