Բաժիններ՝

Ճապոնիայում սկսվեց G20-ի գագաթնաժողովի սկսվելու ժամանակի հետհաշվարկը

Օսակայում մարտի 20-ին հանդիսավոր պայմաններում սկսվել է «քսանյակի» գագաթնաժողովի սկսվելու 100-օրյա հետհաշվարկը, որտեղ այդ համաժողովը կկայանա հունիսի 28 – 29-ը: Այդ առիթով քաղաքապետարանի մոտ տեղի ղեկավարության եւ կենտրոնական կառավարության ներկայացուցիչների ներկայությամբ միացվել է էլեկտրոնային լուսատախտակը, որը կոչված է ակնառու կերպով հիշեցնելու համաշխարհային մասշտաբի մոտալուտ իրադարձության մասին։

Գագաթնաժողովը, որին կժամանեն մոլորակի 20 ամենազարգացած երկրների ղեկավարները, կլինի պատմության մեջ արդեն 14-րդը եւ առաջինը, որը կազմակերպում են Ճապոնիայում: Բուն համաժողովը տեղի կունենա Օսակայի ծոցի Սակիսիմա արհեստական կղզում: Դրա գլխավոր հարթակը կդառնա 1985 թվականի մարտին բացված INTEX Osaka միջազգային ցուցահանդեսային կենտրոնը:

Բացի «Մեծ քսանյակի» երկրների ղեկավարներից եւ այլ ներկայացուցիչներից, գագաթնաժողովին կմասնակցեն 17 միջազգային կազմակերպությունների ղեկավարներ եւ աշխատակիցներ: Ընդամենն, ըստ կանխատեսումների՝ համաժողովի կժամանի շուրջ 30 հազար մարդ: Օսական Ճապոնիայի Հոնսյու գլխավոր կղզու արեւմտյան մասի հիմնական գործարար եւ մշակութային կենտրոնն է: Դրա բնակչությունը կազմում է գրեթե 2,7 միլիոն մարդ, այն Ճապոնիայի՝ մեծությամբ երրորդ քաղաքն է Տոկիոյից եւ Յոկոհամայից հետո, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս