Բաժիններ՝

Ինդոնեզիայում հեղեղումներից ու սողանքներից զոհվածների թիվը հասել է 107-ի

Ինդոնեզիայի Պապուա արեւելյան նահանգում մոլեգնող հեղեղումների եւ սողանքների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 107-ի: Այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:

Ավելի վաղ հաղորդվել էր 89 զոհվածների եւ 159 տուժածների մասին: Որոնողափրկարարական գործողությունները շարունակվում են: Ըստ իշխանությունների տվյալների՝ եւս 93 մարդ համարվում է անհետ կորած:

Փրկարար ծառայությունների ներկայացուցչի խոսքով՝ ավելի քան 9 հազար մարդ ներկա դրությամբ հարկադրված են եղել իրենց տները լքել հեղեղումների պատճառով:

Այժմ նրանք տեղավորված են տարհանման 20 կենտրոններում, որոնց համար հատկացվել են կառավարական շենքերը: Ավելի վաղ տեղեկացվել էր, որ հեղեղումների եւ սողանքների հետեւանքով ավերվել են շուրջ 350 տուն, երեք կամուրջ, ութ դպրոց եւ ենթակառուցվածքի տարբեր շենքեր, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031