Բաժիններ՝

«Մարզերում բիզնես սկսելու համար` մարդը, որ ունի գաղափար, ֆինանսական հաստատությունների հետ խնդիր է ունենում»

«Մարզերում բիզնես սկսելու համար` մարդը, որ ունի գաղափար, ֆինանսական հաստատությունների հետ խնդիր է ունենում»,- այսօր ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ պարզաբանելով, որ անձը չի ունենում այնպիսի սեփականություն, որ արժեք է ներկայացնում և կարող է դրա գրավադրմամբ վարկ վերցնել:

Նրա հաշվարկով՝ ներկայումս ՀՀ մարզերում միջինում 50-70 ակտիվ վարկ է տրված.

«Սա շատ փոքր է: Մտադիր ենք էապես բարձրացնել այս ցուցանիշը, որովհետև կարծում ենք, որ նոր պայմաններում սա կարևոր ցուցանիշ է՝ եղած գաղափարները տեղում իրականացնելու համար: Կյանքը ցույց է տալիս, որ ռեսուրսի պակաս չկա, եթե կա գաղափար, միջազգաին կազմակերպությունները նույնպես պատրաստ են աջակցել»:

Տ.Խաչատրյանը նշեց, որ ԵՄ-ից ֆինանսական ծավալների զգալի ավելացում է լինելու, այդ ռեսուրսները հնարավորություն կտան մեծածավալ ֆինանսական աջակցություն տրամադրել, եթե կան գաղափարներ. «Հակառակ դեպքում մենք ունենք փոքր գործիքներ, որոնք ծավալային առումով էական ազդեցություն չեն ունենում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս