Այս պահին հայտնի է, որ չափորոշիչներն ու ծրագրերը վերանայվելու են։ Դեռ հստակ չէ, ունենալո՞ւ ենք Կրթակարգ, թե՞ ոչ։ Ես կարծում եմ, որ Կրթակարգ ունենալը խիստ կարևոր է։ Հայաստանի կրթական համակարգում այսօր անորոշ վիճակ է։
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գոհունակություն է հայտնել ՌԴ Դաշնության խորհրդում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ելույթի կապակցությամբ և սատարում ղարաբաղյան կարգավորման խնդրի շուրջ նրա կողմից արտահայտված դիրքորոշմանը։
Սիսիան-Գորիս ճանապարհահատվածը, մարտի 1-ի ժամը 20:00-ի դրությամբ, դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
Գերմանիայի բնակիչների մեծամասնությունը պաշտպանում է «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցումը:
Ավելորդ քաշն իսկական խնդիր է դառնում, երբ սկսում է ճարպակալել մեջքը: Հետևեք տվյալ հնարքներին և վայելեք գրավիչ կազմվածք:
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը:
«Երեկ նախագահ Տեր-Պետրոսյանը ենթարկվել է ատամնաշարի հետ կապված վիրահատական միջամտության: Այդ պատճառով Առաջին նախագահը չի կարող մասնակցել այսօր՝ Մարտի 1-ի ոճրագործության 11-րդ տարելիցին նախատեսված երթին»: Այդ մասին iLur.am-ի հարցմանն ի պատասխան փոխանցեց Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակ Արման Մուսինյանը:
Իտալացի հանրահայտ կոմպոզիտոր Ջոակինո Ռոսինիի «Սևիլյան սափրիչը» կատակերգական օպերան, որը Հայաստանում վերջին անգամ հնչել է 14 տարի առաջ, կբարձրանա երևանյան բեմ հայ և օտարերկրացի ճանաչված արտիստների մասնակցությամբ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ:
ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վահագն Հովակիմյանն անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիությանը, որի մասին հաճախ բարձրաձայնում են նրա փաստաբանները, նկատեց՝ աշխարհում գոյություն չունի բացարձակ անձեռնմխելիություն, միայն առանձին դեպքերում է սահմանվում, թե մարդը երբ կարող է լինել անձեռնմխելի։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտի 4-ին կմեկնի Բրյուսել: Այս մասին նա հայտարարել է մարտի 1-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը: «Երկուշաբթի օրը պատրաստվում եմ պաշտոնական այցով մեկնել Բրյուսել՝ Եվրամիության մեր գործընկերների հետ քննարկելու հետագա անելիքները»,- նշել է Փաշինյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է 4-ամյա Մարի Սահամյանին:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ «Մարտի 1»-ի քրեական գործով հարցաքննվել է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։
Երեկ Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել Սերգեյ Քեոսայանի 100-ամյակին նվիրված համերգը։ Համերգին մասնակել են Անահիտ Ներսիսյանը, Հասմիկ Անճարակյանը, Իզաբելլա Մարությանը, Ադամյան Ալինաը, 9-ամյա Ալեքս Գևորգյանը, Արսեն Ստեփանյանը և Ալլա Սահակյանը, որոնք կատարել են Սերգեյ Քյոսայանի, ինչպես նաև Ա.Խաչատուրյանի, Գ. Սարաջյանի, Ս.Սարաջյանի, Կոմիտասի, Դ. Էլիքտոնի, Մ.Լեգրանի, Ռ.Չառլզի ստեղծագործությունները։
«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է հաջորդ մրցաշրջանում հաստատել Ուլե-Գունար Սուլշերին թիմի մշտական գլխավոր մարզչի պաշտոնում:
ՀՀ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը դեռ չգիտի, թե Կառավարությունն ինչ կպատասխանի ՊՈԱԿ-ների վերամիավորման և փակման վերաբերյալ Մշակույթի նախարարության կողմից ուղարկած «սևագրին», բայց վստահ է, որ Կառավարությունն այն նման վիճակում հավանության չի արժանացնի։
Ուկրաինայի բնակչության կրճատումն սպառնում է երկրի ազգային անվտանգությանը եւ սպառնալիքի տակ է դնում ազգի գոյությունը:
Ազատության հրապարակում մեկնարկել է Մարտի 1-ի ողբերգական դեպքերի առնչությամբ հրավիրված հաննրահավաք-երթը:
«Այսօր նայում ենք՝ բոլոր բնագավառներում անգլերենին տիրապետող երիտասարդներ են: Կներեք, առաջնայինը մասնագետ լինելն է: Եթե մասնագետ չեղար՝ ոլորտը չի զարգանա»:
«Պարոն վարչապետ, ուրախ եմ Ձեզ կրկին տեսնել: Կարծես մեր ավանդական հանդիպումները շարունակվում են: Մեր զրույցը սկսելուց առաջ ուզում եմ Ձեզ շնորհավորել, որովհետև լսել եմ, որ շատ հաջող էր Ձեր այցն Իրանի Իսլամական Հանրապետություն: Ուրախ կլինեմ լսել այդ այցելության մանրամասները: Բոլոր դեպքերում, այն բոլոր արձագանքները, որ լսել եմ՝ և՛ ներսից, և՛ դրսի որոշ բարեկամներից, դրական են եղել: Այնպես որ, ուզում եմ շնորհավորել, որ հաջող այցելություն է եղել»,- նշել է Արմեն Սարգսյանը:
Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ խաղից հետո Ալվարո Բենիտոն որպես փորձագետ հանդես է եկել ռադիոյում և հեռուստատեսությունում:
ՀՀ կրթության եւ գիտության նախարարի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատություններում 2018-2019 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգը եւ ժամանակացույցը:
«Կարծում եմ, որ առաջիկայում դատարանների կողմից պետք է մեկնաբանվի, թե ինչ է նշանակում՝ «սահմանադրական կարգի տապալում», սա մենք բոլորս փորձում ենք մեր տրամաբանությամբ մեկնաբանել, բայց չկա կոնկրետ մեկնաբանություն»:
ՀՀ սփյուռքի նախարարություն իր կայքում հրապարակել է աշխատողների 2018 թվականի դեկտեմբերի պարգևավճարների ցանկը, ըստ որի՝ այն ժամանակ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը ստացել է 755 հազար դրամ պարգևավճար։
«Այս 10 տարիների ընթացքում մշտապես իմ կարծիքն արտահայտել եմ այն մասին, որ, եթե իշխանությունների մոտ քաղաքական կամք չլինի, ապա վարույթ իրականացնող մարմիններն այսքան խորացված քննություն չեն ապահովի, քանի որ այս 10 տարիների ընթացքում վարույթն էլ է քրեականացված եղել»:
Մարտի 10-ին քաղաքական գործիչ, ազատամարտիկ Սմբատ Այվազյանը կդառնար 60 տարեկան: Կյանքից անժամանակ հեռացած գործչի հոբելյանի առիթով այդ օրը Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հիշատակման մեծ միջոցառում կացկացվի: Նախաձեռնությունը մարտական ընկերներինն է, նրանց են միացել նաև լրագրողական համայնքից հերոսի հետ ամենաշատ շփումներ ունեցածները, հասարակական-քաղաքական դաշտի նրա հավատարիմ ընկերները:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում «Սեքյուրիթի դրիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենը ցուցմունք է տվել այն մասին, որ Ճանապարհային ոստիկանությունից ամսական ստացված 70 միլիոն ՀՀ դրամից 43 միլիոն դրամը յուրացվել է ընկերության հիմնադիրների կողմից:
Մարտի 1-ին, ժամը 12:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նելսոն Ստեփանյան փողոցի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Որոշ ՊՈԱԿ-ների հնարավոր վերամիավորելու հետ կապված աղմուկից հետո ՀՀ մաշկույթի փոխնախարարը որոշել է հանդիպել մոտ 70 ՊՈԱԿ-ների ղեկավարների հետ, այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը։
Նիժնի Նովգորոդում անհայտ անձինք ավտոմեքենայից կրակ են բացել հայ զույգի վրա։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ մեծ հույսեր չի կապում Եվրասիական տնտեսական միության հետ, որն ավելի ու ավելի շատ է քաղաքականացվում։առումով: