Այսօր բախվեցինք այս 9 ամիսների ամենատհաճ իրադրությանը… Մենք մեր ղեկավարման ամենասկզբից մինչ այսօր պայքարել ու պայքարում ենք քաղաքականությունը բուհից ամեն կերպ հեռու պահելու նպատակով, իսկ մարդիկ թքում են այդ ամենի վրա իրենց շահի, լավ ու հարմարավետ տեղավորվելու համար:
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին ահազանգած տնտեսվարողը հայտնել էր, որ «Լոտե» ապրանքատեսակի ներկայացուցիչն իր խանութ է առաքել «Сергиево-посадские шоколадны конфеты желейные» (շոկոլադապատ ժելեներ), որն իրենք ընդունել են, դրել վաճառքի և մի քանի օր անց նկատել, որ շոկոլադապատ ժելեների նախկին ժամկետների վրա (արտադրված է 03.2018-ին, մինչև 9 ամիս պահման ժամկետով) փակցված են նոր ժամկետներ (11.2018, 12.2018 մինչև 9 ամիս պահման ժամկետով):
Բելառուսը դեմ չէ Ռուսաստանի Դաշնության հետ ընդհանուր արժույթ ստեղծելուն, բայց դա չպետք է լինի ռուսական կամ բելառուսական ռուբլին:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2008 թվականի մարտի 1-ի գիշերը հրավիրվել էր ԱԺ արտահերթ նիստ, արտակարգ դրության որոշման հետ կապված:
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում հացը կրկին 10-20 դրամով թանկացել է: Նախորդ թանկացումը մոտ 6 ամիս առաջ էր տեղի ունեցել: Այսինքն, կարող ենք արձանագրել, որ վերջին 6 ամիսների ընթացքում հացը թանկացել է 20-30 դրամով, ինչը, համաձայնեք, որ բավականին մեծ հարված է միջին և ցածր եկամուտ ունեցող սպառողների համար, որոնք կազմում են ազգաբնակչության մոտավորապես 70 տոկոսը:
«Մտքներիցդ հանեք, նոր բաբելոնյան աշտարակաշինություն Հայաստանում չի լինելու». Էդուարդ Շարմազանով
Հայաստանում հանքարդյունաբերության և քաղցկեղածին գոյացությունների առաջացման կապի վերաբերյալ որևէ հիմնավոր հետազոտություն և փաստ չկա, իսկ քաղցկեղով հիվանդացությունների ցուցանիշը ավելի բարձր է Հայաստանի ոչ հանքարդյունաբերական մարզերում՝ Կոտայքում, Գեղարքունիքում, Շիրակում, ինչպես նաև Երևանում: Իսկ ահա ամենացածր ցուցանիշը հանքարդյունաբերական Սյունիքում է:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդարադատության առաջին դասի խորհրդական Սասուն Խաչատրյանը պատահական մարդ չէ համակարգում, նա ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական գործերով պալատի նախկին նախագահ, Արաբկիրի դատարանի նախկին նախագահ, դասախոս, այժմ թոշակի անցած Մհեր Խաչատրյանի որդին է։
ՀՀ ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի քննարկմանն են ներկայացվել սպայական և ենթասպայական կազմի նոր տեսակի ամենօրյա և գրասենյակային համազգեստի նմուշները։
Ուկրաինայում հնարավոր չէ խաղաղության հասնել առանց Ռուսաստանի հետ բանակցությունների:
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի տիրույթում գործում է «ՀՀ Ազգային Անվտանգություն» անունը կրող էջ, որն անհայտ քաղաքացու նախաձեռնություն է և որևէ կապ չունի ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը:
«11 տարի առաջ այս օրը՝ 2008-ի մարտի 1-ին, Երևանի կենտրոնում սպանվեցին Հայաստանի Հանրապետության 10 քաղաքացիներ։ Անմեղ քաղաքացիներ, ովքեր մասնակցում էին իրենց հիմնարար իրավունքների խախտման պատճառով կազմակերպված բողոքի ակցիային։ Պետությունը բռնազավթած վարչախումբն ուժային բոլոր կառույցների՝ բանակի, ոստիկանության, ԱԱԾ-ի, ինչպես նաև քրեական տարրերի ներգրավմամբ, գնդակահարեց սեփական քաղաքացիներին։
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը Վիետնամից հայրենիք վերադառնալու ճանապարհին կարող է հանդիպում անցկացնել ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակը նշելու համար ստեղծելվել է հոբելյանական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը, տեղեկացնում են վարչապետի մամուլի գրասենյակից։
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունում վարույթ է հարուցվել Քաղաքապետարանի կողմից պարգեւավճարների մասին տեղեկատվությունը գաղտնագրելու հարցով։
Պակիստանը հուսով է, որ կհաջողվի խուսափել Հնդկաստանի հետ լիամասշտաբ ռազմական հակամարտությունից. հակառակ դեպքում այդ պատերազմը կհանգեցնի «երկուստեք ինքնաոչնչացման»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թականին Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարին ցուցում է տվել իր փեսա եւ ավագ խորհրդական Ջարեդ Քուշներին գաղտնի տեղեկատվության հասանելիություն տրամադրել՝ չնայած հետախուզության աշխատակիցների եւ իրավաբանների առարկություններին:
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության հայտարարությունը Մարտի 1-ի 11-րդ տարելիցի առթիվ
Ուղիղ 11 տարի առաջ այս օրը՝ 2008 թվականի մարտի 1-ին, Հայաստանի մայրաքաղաք Երեւանի կենտրոնում արյուն հեղվեց:
Ցավոք, Ադրբեջանի իշխանությունները, չբավարարվելով անհայտ հանգամանքներում Ադրբեջանի տարածքում հայտնված ԿարենՂազարյանի նկատմամբ ֆարս հիշեցնող դատական գործընթացի նախաձեռնությամբ, ավելի հեռուն գնացին և ակնհայտառողջական խնդիրներ ունեցող մեր քաղաքացու գործն «արագացված կարգով» քննելով՝ կայացրեցին 20 տարվա ազատազրկմանդատավճիռը:
Փետրվարի 27-ին տասը րոպեի տարբերությամբ Արտաշատ քաղաքում ավազակային հարձակումներ կատարվեցին։
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայում (ՀԲՖ) տեղի կունենան նախագահի նոր ընտրություններ:
89 տարեկան հասակում վախճանվել է ԱՄՆ-ի 37-րդ նախագահ Ռիչարդ Նիքսոնի կրտսեր եղբայրը՝ Էդվարդ Նիքսոնը:
ՀՀ վարչապետը հանդես է գալիս ուղերձով մարտի 1-ի կապակցությամբ
ԱՄՆ-ը մինչեւ մեկ միլիոն դոլար պարգեւ է հայտարարել Համզա բեն Լադենի՝ «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման հիմնադիր Ուսամա բեն Լադենի որդու վերաբերյալ տեղեկատվության համար:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր առավոտյան ծաղիկներ է դրել Մյասնիկյանի արձանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով 2008թ. մարտի 1-ի ողբերգական դեպքերի զոհերի հիշատակին:
Արագածոտնի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ Գեղադիր համայնքի նախկին ղեկավարի կողմից առանձնապես խոշոր չափերի յուրացում, վատնում և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ։
89 տարեկան հասակում վախճանվել է «Օսկարի» քառակի դափնեկիր ամերիկացի կոմպոզիտոր Անդրե Պրեւինը:
Բելգիայի տարբեր քաղաքներում միջնակարգ դպրոցների եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների շուրջ 12 հազար սովորողներ են փետրվարի 28-ին մասնակցել դպրոցական դասադուլին եւ ութերորդ «Հանուն կլիմայի երթին»:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ղեկավարի կողմից կատարված հափշտակության հանգամանքները, հափշտակված գումարի չափը: