Բաժիններ՝

Նազենի Ղարիբյանն Արթուր Գրիգորյանի հետ չի խոսել, և չգիտի, թե ինչից ելնելով է նա հայտարարել, թե Երգի պետական թատրոնը չի փակվելու

Որոշ ՊՈԱԿ-ների հնարավոր վերամիավորելու հետ կապված աղմուկից հետո ՀՀ մաշկույթի փոխնախարարը որոշել է հանդիպել մոտ 70 ՊՈԱԿ-ների ղեկավարների հետ, այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը։

Ինչ վերաբերում է Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի շուրջ բարձրացրած աղմուկին և այն խոսակցություններին, որ թատրոնը եղել է կուսակցական, Նազենի Ղարիբյանը նշեց, որ 1991 թվականից թատրոնը եղել է կուսակցական, 2003 թվականից այն այլևս կուսակցական չէ, ոչ էլ մասնավոր ու համազգային, այլ դարձել է պետական թատրոն։

Նա վստահեցրեց, որ Կառավարություն ուղարկված տեղեկանքում նշված չէ, որ Համազգային թատրոնը պետք է փակվի, պարզապես վերլուծությունների արդյունքում եկել են այն եզրակացության, որ այն պետք է գործի թատերական ինստիտուտի հետ, ինչը չի նշանակում, որ կարող է դուրս մնալ պետական հոգածությունից։

Անդրադառնալով 168.am-ի հարցին, թե Կառավարությունում գտնվող փաստաթղթի վրա կոնկրետ ովքե՞ր են աշխատել և, ի վերջո, եթե այս պահին այն «սևագիր»

է, ինչպես նշում է փոխնախարարը, ապա վերջնական տեսքի ե՞րբ կբերվի, որպեսզի ՊՈԱԿ-ների համար հասկանալի լինի՝ փակվելո՞ւ են, թե՞ ոչ, նա պատասխանեց.

«Տեղեկանքն այն ձևով, ինչպես ուղարկվել է Կառավարություն, դա հանձնարարական է և վերլուծություն, նման բան մենք ամեն օր ենք անում և ամեն օր չէ, որ ՊՈԱԿ-ների տնօրեններին տեղեկացնում ենք, թե ինչ ենք անում, դա մեր աշխատանքն է։ Այդ տեղեկանքը հենց այդ ձևով չի կարող փաստաթուղթ լինել։ Հնարավոր է, որ Կառավարությունը որևէ կետ չընդունի և հետ ուղարկի ու հանձնարարի նոր վելուծություն իրականացնել։ Վերջնական ժամկետ չունենք, թե երբ պետք է վերջնական փաստաթղթի տեսքը լինի։ Այդ տեղեկանքի վրա աշխատել են մեր նախարարության վարչությունների մասնագետները՝ Ժամանակակից արվեստների վարչությունը, մշակութային ժառանգության և մոնիտորինգի վարչությունները»։

Հարցին՝ գիտի՞, թե կոնկրետ նախարարության որ աշխատակիցն է վերլուծել, որ  Համազգային թատրոնը պետք է փակվի, Նազենի Ղարիբյանը պատասխանեց, որ գիտի, սակայն ինչու պետք է նրա անունը բարձրաձայնի:

«Դա մեր ներքին աշխատանք  է, ներքին փաստաթղթային շրջանառությունը, մեր ներքին խոհանոցն է»,- նշեց Մշակույթի փոխնախարարը։

Նա նաև տեղեկացրեց, որ Երգի պետական թատրոնի տնօրեն Արթուր Գրիգորյանի հետ չի խոսել, ուստի չգիտի, թե ինչից ելնելով է նա հայտարարել, թե իբրև Երգի պետական թատրոնը չի փակվելու։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս