Բաժիններ՝

Ուկրաինայի բնակչության կրճատումն սպառնալիքի տակ է դնում ազգի գոյությունը. ԱԱՊԽ-ի նախագահ

Ուկրաինայի բնակչության կրճատումն սպառնում է երկրի ազգային անվտանգությանը եւ սպառնալիքի տակ է դնում ազգի գոյությունը: Այդ մասին մարտի 1-ին հայտարարել է Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը:

«Բնակչության կրճատումն Ուկրաինայի համար դառնում է այն գործոններից մեկը, որն սպառնում է ոչ թե պարզապես ազգային անվտանգությանը, այլ հենց մեր ազգի գոյությանը»,-ասել է Տուրչինովը՝ հանդես գալով Կիեւի համաժողովում, որի հեռարձակումն իրականացնում է ուկրաինական «Պրյամոյ» հեռուստաալիքը:

Նա նշել է, որ 2018 թվականին Ուկրաինայում ծնվել է 335 հազար երեխա, իսկ կյանքից հեռացել է 587 հազար ուկրաինացի. 2017 թվականի համեմատությամբ ծնելիությունն ընկել է 7 տոկոսով, իսկ աբորտների թվաքանակը, միայն բժշկական հաստատությունների պաշտոնական տվյալներով, կազմում է տարեկան 100 հազար:

«Մեկ տարում ուկրաինացիները պակասել են 252 հազարով, եւ այդ տխրալի միտումն ամեն տարի միայն վատթարանում է… Մինչեւ ինը միլիոն ուկրաինացիներ ամեն տարի վաստակելու են մեկնում արտասահման. 3,2 միլիոնն արդեն մշտապես աշխատում են երկրի սահմաններից դուրս, եւ նրանց մեծ մասը չի պլանավորում վերադառնալ հայրենիք»,-հավելել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս