Բաժիններ՝

««Մանչեսթեր Յունայթեդը» չի դիտարկում այլ մարզչի թեկնածություն». ESPN

«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է հաջորդ մրցաշրջանում հաստատել Ուլե-Գունար Սուլշերին թիմի մշտական գլխավոր մարզչի պաշտոնում:

Ինչպես հաղորդում է ESPN-ը, ակումբում հիմա չեն դիտարկում այլ տարբերակներ, բացի Սուլշերից: «Մանչեսթեր Յունայթեդը» կապ չի հաստատել այլ ակումբների հետ:

Չնայած այն հանգամանքին, որ ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդը» Սուլշերին գլխավոր մարզչի պաշտոնակատար էր նշանակել մինչև մրցաշրջանի ավարտը և պլանավորում էր հետագայում հրավիրել ավելի հայտնի մարզչի, Սուլշերի դիրքերը զգալիորեն ամրապնդվել են:

Ժոզե Մոուրինիոյի հեռացումից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» Սուլշերի գլխավորությամբ անցկացրել է 15 հանդիպում, հաղթել է 12-ում, երկու անգամ ոչ-ոքի է խաղացել և պարտվել է ընդամենը մեկ անգամ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս