Նիկոլ Փաշինյանը կմեկնի Բրյուսել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտի 4-ին կմեկնի Բրյուսել: Այս մասին նա հայտարարել է մարտի 1-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը: «Երկուշաբթի օրը պատրաստվում եմ պաշտոնական այցով մեկնել Բրյուսել՝ Եվրամիության մեր գործընկերների հետ քննարկելու հետագա անելիքները»,- նշել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնում սա Նիկոլ Փաշինյանի երկրորդ այցն է Բրյուսել: Առաջին այցը կայացել է 2018թ. հուլիսին: Նա հանդիպել է Եվրամիության կառույցների ղեկավարների հետ, ինչպես նաև երկկողմ շփումներ ունեցել մի շարք պետությունների և կառավարությունների ղեկավարների հետ: 

Փաշինյանը Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում մասնակցել է Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որտեղ հանդես է եկել ելույթով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031