Բաժիններ՝

Գերմանացիները՝ «Հյուսիսային հոսք-2» գազամուղի կառուցման մասին. հարցում

Գերմանիայի բնակիչների մեծամասնությունը պաշտպանում է «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցումը: Այդ մասին գրել է Hannoversche Allgemeine-ն՝ վկայակոչելով հասարակական կարծիքի ուսումնասիրման YouGov սոցիոլոգիական ինստիտուտի հարցումը:

Հետազոտության արդյունքների համաձայն, այս դիրքորոշումը պաշտպանում է երկրի բնակիչների 56 տոկոսը:  Շինարարությանը դեմ է արտահայտվել գերմանացիների միայն 16 տոկոսը, իսկ 27 տոկոսը ձեռնպահ է մնացել պատասխանից: Հարցմանը մասնակցել է Գերմանիայի 2058 քաղաքացի: Գազատարի շինարարությունը ենթադրում է տարեկան 55 մլրդ խորանարդ մետր ընդհանուր հզորությամբ երկու ուղեգծի կառուցում՝ Ռուսաստանի ափերից Բալթիկ ծովով մինչեւ Գերմանիա:

Թույլտվությունն արդեն տվել են ԳԴՀ-ն, Ֆինլանդիան եւ Շվեդիան, մնացել է Դանիան:  «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ հանդես է գալիս մի քանի երկիր, առաջին հերթին՝ Ուկրաինան, որը երկյուղում է կորցնել ռուսական գազի տարանցումից ստացվող եկամուտները, եւ ԱՄՆ-ը, որն իր հեղուկացված բնական գազը Եվրոպա արտահանելու հավակնոտ պլաններ ունի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս