Եթե մինչ այս պահը դուք հազվադեպ եք կակաո խմել, ապա դա մեծ բացթողում է։ Այդպիսի օգտակար ու քաղցր ըմպելիք դեռ փնտրել ու գտնել է պետք։
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի համաժողովների գլխավոր սրահում մարտի 5-ին տեղի է ունեցել Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի մեկնարկի արարողությունը:
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում տեղեկություն է ստացվել Ազգային անվտանգության ծառայությունից, որ Օձունի համայնքապետարանում կատարվել են չարաշահումներ:
Վարչապետ Փաշինյանը երկմտելու ժամանակ չունի, սպառվում են կրճատումների համար խոստացված ժամկետները, մյուս կողմից՝ բյուջեի հավաքագրման խնդիրն է բարդանում:
Ընթացիկ տարվա փետրվար ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը ընդհանուր կազմել է 166 451 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 11.6 տոկոսով:
Մեծ Բրիտանիայի հոգևոր կենտրոնում՝ Քենթերբերի քաղաքում մարտի 2-ին տեղադրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար:
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը զրպարտություն համարվող տեղեկատվության և վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրելու պահանջով հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի։
ՀՀ տարածքում, մարտի 5-ի ժամը 18:00-ի դրությամբ, կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
«ԵՄ-ն այսօր պատրաստ չէ նույնիսկ վիզային ազատականացմանն այս երկրների հետ, քանի որ արդեն իսկ լուրջ խնդիրներ ի հայտ եկան երեք երկրների համար վիզային ազատականացումից, իսկ դա շատ կարևոր կետ է ԵՄ-ԱԼԳ ձևաչափում»
Բրյուսելում կայացած հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հանդես են եկել ԶԼՄ-ների համար հայտարարությամբ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 5-ին Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի 60-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում ներկա է գտնվել սպարապետի կյանքին եւ գործունեությանը նվիրված հուշ-երեկոյին:
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը հայտարարել է, որ ցանկացած խաղացող ուրախ կլինի հանդես գալ Մադրիդի «Ռեալի» կազմում:
ՀՀ նախկին փոխվարչապետ, տնտեսագետ Վաչե Գաբրիելյանին հաճախ են տեսնում կառավարության շենքում, նրա շփումները փոխվարչապետների հետ են ու պարբերական բնույթ են կրում:
Chanel նորաձեւության տունը այսօր Ֆրանսիայի մայրաքաղաքում կներկայացնի Կառլ Լագերֆելդի կողմից պատրաստված վերջին հավաքածուն, որը նա այս բրենդի համար մշակել էր իր վախճանվելուց ոչ շատ առաջ:
Արցախի Հանրապետությունում ընթացիկ տարվա մարտի 5-ի դրությամբ վերին շնչուղիների սուր վարակի (ՎՇՍՎ) հիվանդությունների պատճառով հիվանդանոցների ստացիոնար բաժանմունքում գրանցվել է 67 հիվանդ, որից 48-ը երեխաներ են:
Նա ընդգծեց, որ, եթե թատրոնների համար գումար չկա, ապա նախկինում ներկայիս իշխանությունները հայտարարում էին, որ տնտեսության 30 տոկոսը ստվերում է, հեղափոխությունից հետո նրանց ոչինչ չի խանգարում այդ գումարները վերադարձնել:«Կամ, որ փողի վրա այդքան դողում են, ինչո՞ւ չեն դողում մարզպետների բարձր պարգևատրումների վրա»,- նշեց դերասանը։
ԵԱՀԿ-ն մեծ ուշադրությամբ հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումներին ու պատրաստ է նպաստել կառուցողական զարգացումներին: ԵԱՀԿ մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ այս մասին հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը` Բաքվում կայացած ասուլիսում:
Հարց է ծագում՝ նա արդյո՞ք նոր թեկնածու է, ինչպես սահմանադրական օրենքն է պահանջում, թե՞ ոչ: Եթե ոչ, ինչը ոզնուն էլ պարզ է, ապա «մրցույթը» կազմակերպվում է, որպեսզի նրան արհեստականորեն դարձնեն նոր թեկնածու, այսինքն, իբրև թե նոր «մրցույթով» առաջադրված՝ հին, բայց նոր «մրցույթի» անցկացման շնորհիվ՝ նոր:
Ինչպես հաղորդում է Tuttosport-ը, անգլիական գրանդներ «Մանչեսթեր Յունայթեդը» և «Լիվերպուլը» պատրաստ են պայքարել «Ռեալի» կիսապաշտպան Իսկոյի համար:
Մարտի 5-ին ՀՀ պաշպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ընտանիքին և շնորհավորել սպարապետի ծննդյան օրվա առթիվ։
Շարունակվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն:
Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի խոսքով, եթե նույնիսկ ՊՈԱԿ-ները լուծարելու հետ կապված «սևագիրը» չընդունվի, և այդ խոսակցությունն ընդհանրապես փակվի, ապա դա չի նշանակում, որ խնդիրը դրանով լուծվում է, քանի որ այդ խնդիրն արդեն չի լուծվում մոտ 30 տարի։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ո՞ւր էիք, տիկնայք և պարոնայք, երբ տարիներ շարունակ ատելություն ու կեղծիք էին տարածում, այդ թվում՝ դուք անձամբ, ձեր կողմնակիցները և ընկերները, մեր՝ հանրապետականների մասին»:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 5-ին ցավակցական հեռագիր է հղել գրող, կինոդրամատուրգ Կիմ Բակշիի ընտանիքին:
Թումանյանագետ Հրայր Ուլուբաբյանը երկարատև ուսումնասիրությունների արդյունքում եկել է այն եզրակացության, որ Հովհաննես Թումանյանի ամբողջ կյանքի և ստեղծագործության իսկական նշանաբանն էր միշտ դեպի վեր, դեպի կատարյալը, դեպի անհայտը, դեպի Աստվածը, անհունը, բարձրագույնը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Բրյուսելում ունեցած հանդիպման ընթացքում քննարկել են նաև տարածաշրջանային հարցեր:
Մարտի 4-ին, ժամը 00:45-ին, բուժհաստատությունից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ ստացվեց, որ Միքայելյան հիվանդանոցի դիմացի սեփական տներից մեկում մահացած մարդ կա:
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ Բրյուսելում կայացած հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, որը կարևորագույն գործիք է երկկողմ հարաբերությունների ընդլայնման ու Հայաստանի բարեփոխումների օրակարգի իրականացման համար:
Հայաստանի իշխանություններն իրենց ուշադրության կենտրոնում են պահում եվրոպական արժեքները, և Եվրամիությունը դա բարձր է գնահատում: