Բաժիններ՝

Chanel-ը Լագերֆելդի վերջին հավաքածուն կներկայացնի Փարիզի Նորաձևության շաբաթվա ընթացքում

Chanel նորաձեւության տունը այսօր Ֆրանսիայի մայրաքաղաքում կներկայացնի Կառլ Լագերֆելդի կողմից պատրաստված վերջին հավաքածուն, որը նա այս բրենդի համար մշակել էր իր վախճանվելուց ոչ շատ առաջ: Այդ մասին հայտնել են տեղական ԶԼՄ-ները:

Ցուցադրությունը կանցկացվի երեքշաբթի եւ Chanel-ի առաջին պաշտոնական միջոցառումը կդառնա այս նորաձեւության տան դիզայների՝ Լագերֆելդի մահվանից հետո: Սպասվում է, որ Chanel-ը ցուցադրության ընթացքում կհարգի Լագերֆելդի հիշատակը:

Փետրվարին դիզայների վախճանվելու մասին լուրն ստանալուց հետո նորաձեւության տունը հայտնել էր, որ «հրաժեշտի արարողությունը կկայանա ավելի ուշ»:

Լագերֆելդը վախճանվել է Ֆրանսիայում փետրվարի 19-ին, կյանքի 86-րդ տարում: Կառլ Լագերֆելդը ծնվել է Համբուրգում բանկային ծառայող Օտտո Լագերֆելդի ունեւոր ընտանիքում: 1952 թվականին նա տեղափոխվել է Փարիզ:

1974 թվականին հիմնել է Karl Lagerfeld Impression սեփական շարքը, իսկ ինը տարի անց դարձել Chanel նորաձեւության տան գեղարվեստական տնօրենը: Chanel նորաձեւության տունը Գաբրիել (Կոկո) Շանելի կողմից հիմնադրվել է Ֆրանսիայում 1909 թվականին: Առաջին խանութը նա բացել է 1910 թվականին Փարիզում:

Սկզբում նորաձեւության տունն արտադրում էր միայն հագուստ եւ աքսեսուարներ, այնուհետեւ սկսել է թողարկել պարֆյումերիա, զարդեր եւ ժամացույցներ Parfums Chanel-ի գովազդային արշավներին մասնակցել են կինոաստղեր Մերիլին Մոնրոն, Քեթրին Դենյովը, Կիրա Նայթլին, Նիկոլ Քիդմանը, Կարոլ Բուքեն, Օդրի Տոտուն, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս