Բաժիններ՝

««Ռեալը» գրավում է յուրաքանչյուր խաղացողի». Նեյմար

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը հայտարարել է, որ ցանկացած խաղացող ուրախ կլինի հանդես գալ Մադրիդի «Ռեալի» կազմում:

«Կխաղամ ես արդյոք «Ռեալո՞ւմ»: «Ռեալն» աշխարհի խոշորագույն ակումբներից մեկն է: Ցանկացած ֆուտբոլիստ, ում դուռը կթակի «Ռեալը», այդ հնարավորությունը գրավիչ կհամարի: Հիմա ես զգում եմ, որ երջանիկ եմ ՊՍԺ-ում, ինձ այստեղ շատ լավ եմ զգում:

Փարիզում կա մի բան, ինչն ինձ դուր է գալիս: Բայց ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի ապագայում»,- բրազիլացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Globo Esporte-ը:

Նեյմարը ՊՍԺ-ի ֆուտբոլիստ է դարձել 2017 թվականին: Ավելի վաղ նա հանդես է եկել «Բարսելոնայի» և «Սանթոսի» կազմերում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031