«Ես հասկանում եմ որպես նախկին լրագրող, որ լրագրային էլեգիան, լրագրությունը վերածել «Կիկոսի մահի» ժանրի, լրագրության մեջ գնալով շատ ավելի հաստատուն և ֆունդամենտալ ժանր է դառնում, բայց տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հերքելով, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչների հետ:
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Չարենցի` Կարսում գտնվող տան քանդման հետ կապված հարցապնդում է ուղարկել երկրի մշակույթի նախարարություն:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անհրաժեշտ է համարում, որ Հին աշխարհամասի երկրները համաձայնության գան Եվրոպայի համար խորհրդաժողով անցկացնելու շուրջը:
Վրաստանում երկրաշարժ էտեղի ունեցել: Սեյսմոլոգիական կենտրոնի տեղեկատվության համաձայն՝ 4,1 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է Քոբուլետի շրջանի Խինո գյուղում։
Իսրայելում խարդախության մեջ մեղադրվող Մարի Աղաջանյանի գործը լուրջ անհանգստություն է առաջացրել տեղի անվտանգության ուժերի շրջանում:
«Ես Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղի վարչապետը: Լեռնային Ղարաբաղի բնակիչները չեն մասնակցում հայաստանյան ընտրություններին և չեն հանդիսանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ուստի ես չեմ կարող բանակցել նրանց անունից: Հետևաբար, հարցի երկրորդ կողմն այն է, որ պետք է ստեղծել բանակցությունների համապատասխան ձևաչափ, ինչն անհնար է առանց այդ գործընթացում Լեռնային Ղարաբաղի ներգրավման»:
Մարտի 4-ին՝ ժամը 00.45-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ահազանգ էր հնչել, որ «Միքայելյան» հիվանդանոցի դիմացի սեփական տներից մեկում մահացած մարդ կա։
Որոնվում է կաշառք առաջարկելու կասկածանքով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Բրյուսելում: Մարտի 4-ին Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ելույթից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանել է հանձնաժողովի անդամների հարցերին, որոնք վերաբերում էին մեր երկրում տեղի ունեցող քաղաքական և տնտեսական փոփոխություններին, ժողովրդավարության զարգացմանը, դատական համակարգի բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին և այլն:
Թմրաթրաֆիքի դեմ պայքարի հատուկ գործողության շնորհիվ ավելի քան 1,4 տոննա կոկաին են բռնագրավել Կոստա Ռիկայում:
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է այս տեսանյութը՝ գրելով. «Սա է տնտեսական հեղափոխությունը»:
Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարությունը Եռաբլուր զինվորական պանթեոնում Վազգեն հարգանքի տուրք մատուցեց Հայաստանի ազգային հերոս, ՀՀ պաշտպանության առաջին նախարար, սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին:
ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը հանդիպեց հայկական ակումբների տեխնիկական տնօրենների և մանկապատանեկան ծրագրերի զարգացման պատասխանատուների հետ:
Այսօր մեկնարկած ԱԺ հերթական քառօրյաի սկզբում խորհրդարանը մերժեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած երկու օրինագծերը՝ «Արհեստակցական միությունների մասին» և ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու առաջարկները:
Մարդու իրավունքների պաշտպանը գրություն է հասցեագրել Ոստիկանություն Ամիրյան 18 հասցեում տեղի ունեցած միջադեպով ձեռնարկված և ձեռնարկվող քայլերն ուսումնասիրելու նպատակով։
Ստիպված եմ երկրորդ անգամ անդրադառնալ այս դպրոցին՝ մեր օրերում շատ տարածված անհիմն, բամբասանքի մակարդակի իջնող շարունակական դիմում բողոքների շարքին, հատկապես, երբ դրանց հեղինակները մանկավարժներն են։ Տարիներ շարունակ իրենց կողքին եմ միշտ կանգնել, երբ նրանց հետ անարդար են վարվել, իրավունքներն են ոտնահարվել, երբ ըստ արժանվույն չեն գնահատվել կամ նրանք չեն ուզեցել հարմարվել կոռուպցիոն տարբեր երևույթների հետ ու ընդվզել են։
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել են առերևույթ առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու, կաշառք տալու և կաշառք ստանալու դեպքեր:
Այսօր՝ մարտի 5-ին, մեկնարկում է Ազգային ժողովի հերթական քառօրյան։ Սակայն կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը մինչ օրս չի ներկայացվել խորհրդարան։
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում շարունակվում է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը՝ 50-ամյա տղամարդու սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար:
ԱԺ-ում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը: Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել է 7, մարտի 5-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում` 3 հարց:
Եթե ասֆալտին փռելը, վզից բռնելը, պատերով տալը ժողովրդավարության ցուցիչներ են, ուրեմն Բերիան ու Գեբելսն էլ ժողովրդավարության հայրերն են:
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ մտադիր չէ Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու առաջադրվել 2020 թվականի ընտրություններում։
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունների ձայնին, ասեմ, որ համապատասխան պահին միշտ էլ նախատեսվել է, որ նրանք պետք է ընդգրկվեն պաշտոնական բանակցություններում: Պետք է հասկանալ. Այնպես չէ, որ ԱՄՆ-ի իշխանությունները կամ համանախագահները նրանց չեն լսում, նրանք հաճախ են հանդիպում փաստացի իշխանությունների հետ եւ անշուշտ վերջիններիս կարծիքը հաշվի են առնվում գործընթացի յուրաքանչյուր փուլում:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են 28-ամյա երիտասարդի սպանության մի շարք հանգամանքներ:
Սպիտակ տունն ԱՄՆ-ի Կոնգրեսում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի դեմ դեմոկրատների նոր հետաքննությունն «ամոթալի» եւ «վիրավորական» է որակել:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն մարտի 4-ին հավաստել է, որ մի քանի շաբաթից Փհենյանում կարող է տեղի ունենալ ԱՄՆ-ԿԺԴՀ բանակցությունների հերթական փուլը՝ աշխատանքային մակարդակով:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անհրաժեշտ է համարում Եվրոպայի անվտանգության խորհրդի ստեղծումը, որում կընդգրկվի նաեւ Մեծ Բրիտանիան:
«Իրատես» թերթը գրում է. «Երբ հոկտեմբերի 6-7-ը գնացինք Յալթա` ԱՊՀ վարչապետների նիստին, հետդարձին ինքնաթիռում սրտներիս ուզածի չափ հարցազրույց տվեց մեզ ու պաշտպանության նախկին նախարարի հպարտությամբ պատմում էր քանի «Սու» է Գրաչովից պոկել և դեռ ինչեր է բերելու:
Թեպետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը յուրաքանչյուր առիթով փորձում է հասարակությանը հավաստիացնել, որ փայլուն են արտաքին աշխարհի հետ Հայաստանի հարաբերությունները, այդուհանդերձ, կարծես թե ամեն ինչ այնքան էլ այդպես չէ։