Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» և «Լիվերպուլը» կպայքարեն Իսկոյի համար

Ինչպես հաղորդում է Tuttosport-ը, անգլիական գրանդներ «Մանչեսթեր Յունայթեդը» և «Լիվերպուլը» պատրաստ են պայքարել «Ռեալի» կիսապաշտպան Իսկոյի համար: Հայտնի է, որ Իսկոն դժգոհ է «Ռեալում» իր դրությունից, որտեղ նա չի ստանում ամենօրյա խաղային պրակտիկա:

Բացի անգլիական ակումբներից, իտալական մեդիան գրում է Իսկոյի նկատմամբ «Յուվենթուսի», Նապոլիի» և «Ինտերի» հետաքրքրության մասին: Նշվում է, որ իտալական ակումբներն արդեն հիմա պատրաստ են սկսել բանակցությունները:

Իսկոյի ծառայությունները գրավել են նաև ֆրանսիական ՊՍԺ-ի ուշադրությունը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս