Հայաստանը հավատարիմ է ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Բրյուսելում ունեցած հանդիպման ընթացքում քննարկել են նաև տարածաշրջանային հարցեր: Այդ մասին հանդիպումից հետո իր հայտարարության մեջ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք բարձր ենք գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ԵՄ-ի հավասարակշռված դիրքորոշումը, որն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, նրանց դիրքորոշմանը և ջանքերին: Դա արժեքավոր ներդրում է մեր տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության ապահովման գործում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը վերահաստատել է, որ Հայաստանը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-5-ն աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031