«Մարտի 1-ի գործով քննությունն ավարտին հասցնելը Հայաստանի համար սկզբունքային հարց է»

Մարտի 1-ի գործով քննությունն ավարտին հասցնելը Հայաստանի համար սկզբունքային հարց է: Ռուսական «РБК» հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք իր համար Մարտի 1-ի գործը սկզբունքային է:

«Այս գործը ոչ թե ինձ, այլ Հայաստանի համար է սկզբունքային: Գիտեք, երբ զոհվում է 10 քաղաքացի, չի կարող հենց այնպես անցնել: Պետք է հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել: Եթե խոսքը մարդկային կյանքերի մասին է, ապա այդ դեպքերի հետ կապված գործերի քննության հարցում, նույնիսկ տարիներ անց, սահմանափակումներ չպետք է լինեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031