«Վիզային ազատականացման բանակցությունների մեկնարկի կոնկրետ ամսաթիվ չկա». Յոհաննես Հաան
Հայտնի չէ, թե երբ կմեկնարկեն ՀՀ-ԵՄ վիզային ազատականացման բանակցությունները: Այսօր լրագրողների հետ զրույցում թեմային անդրադարձավ Հայաստանում գտնվող ԵՄ հանձնակատար Յոհաննես Հաանը:
Նա նշեց, որ կոնկրետ ամսաթիվ չկա դեռևս, քանի որ ԵՄ հանձնաժողովն այս հարցը պետք է քննարկի, պարտավոր է քննարկել ԵՄ անդամ պետությունների հետ:
«Բայց ես ենթադրում եմ, որ նախքան ԵԽ ընտրությունները նախաձեռնություններ այս առումով չեն լինի: Բայց հանձնաժողովը շատ դրական է տրամադրված այս հարցում»,-ասաց Հաանը: