«Իրական «կատաստրոֆան» կլինի հաղթած պետությանն ու բանակին պարտադրված խաղաղությունը». Արթուր Ղազինյան

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ժողովուրդներին խաղաղության պատրաստելու հայտնի կոչը վերաբերվում է հակամարտող բոլոր կողմերին, բայց չգիտես ինչու, խաղաղության պատրաստում են միայն Հայաստանի ժողովրդին:

Իսկ ի՞նչ է անում այդ ուղղությամբ Ադրբեջանը։

Ադրբեջանական ժողովրդին խաղաղության պատրաստելու ուղղությամբ ամենաճիշտ քայլը կլիներ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանի դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտելն ու բանտարկելը` որպես հայատյացությունը պետականորեն դատապարտող ժեստ:

Կգնա դրան Ալիևը? Չեմ կարծում, քանի որ Ադրբեջանում խաղաղության փոխարեն պատրաստվում են ՊԱՏԵՐԱԶՄԻ, ինչը Հայաստանում արդեն որակվում է «կատաստրոֆա»:

«Կատասրոֆան» պատերազմը չէ, մենք արդեն անցել ենք այդ «կատաստրոֆայի» միջով և հաղթել ենք:

Իրական «կատաստրոֆան» կլինի հաղթած պետությանն ու բանակին պարտադրված խաղաղությունը»:

https://www.facebook.com/aghazinyan/posts/10210348849837792

Տեսանյութեր

Լրահոս