«Անհատական գործերը չենք մեկնաբանում». Հաանը հրաժարվեց անդրադառնալ ՀՀ երկրորդ նախագահի կալանավորմանը
«Մեկնաբանություն չեմ տա այդ մասին»,- այս մասին այսօր ՀՀ ԱԳՆ-ում լրագորղների հետ զրույցում ասաց Հայաստանում գտնվող ԵՄ հանձնակատար Յոհաննես Հաանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործին և մեղադրանքներին, թե կալանավորումն ունի քաղաքական դրդապատճառներ:
Հաանը նշեց. «Ես գիտեմ, որ Ձեր կողմից ակնկալիքներ կան, որ կլինեն մեկնաբանություններ: Բայց դա կլինի՞ արդյոք հնչեղ գործ, թե՞ պակաս հնչեղ գործ, սովորաբար անհատական գործերը չենք մեկնաբանում, քանի որ դա, մեր հասկանալով, իրավունքի գերիշխանության և դատական համակարգի խնդիրն է: Մենք չպետք է մեկնաբանություններ անենք, որպեսզի չազդենք այս կամ այն ուղղությամբ նրա վրա; Ուստի խնդրում եմ ըմբռնումով մոտենալ, որ մեկնաբանություններ չեմ անի այդ մասով»: