Պենտագոնը պատրաստ է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ:
Ավստրիայի ֆեդերալ կանցլեր Սեբաստիան Կուրցն այն կարծիքին է, որ Ֆրանսիայի «դեղին բաճկոնավորների» օրինակով բողոքի շարժում կարող է սկսվել Եվրոպայի այլ երկրներում, բայց ոչ Ավստրիայում:
Անցած տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 11.2 տոկոսով կամ 2267 դեպքով: Այսօր մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին հայտնեց ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Ղուկասյանը:
ԱՄՆ-ի Միջին Արեւմուտքում հաստատված սաստիկ ցրտերը հանգեցրել են հազարից ավելի չվերթերի չեղարկման, քանի որ օդանավակայանների աշխատակիցները չեն կարողանում էքստրեմալ ջերմաստիճանի պայմաններում նախապատրաստել թռիչքների իրականացումը:
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով կողոպուտ կատարելու դեպքի առթիվ:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար, առաջին տեղակալ Գարեգին Բաղրամյանը հունվարի 29-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) էներգետիկայի նախարարի տեղակալ Հոմայուն Հաերիի գլխավորած պատվիրակությանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ադրբեջանցիներից վրեժխնդիր լինելու պատճառով ուկրաինական բանտում հայտնված ՀՀ քաղաքացիներ Սերգեյ Կարապետյանի և Խաչատուր Հովհաննիսյանի հանդեպ տեղի են ունենում մարդու իրավունքների կոպիտ խախտումներ. նրանք ենթարկվում են տանջանքների և խոշտանգումների:
Հունվարի 30-ին, ժամը 10:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցում՝ Հայ-բելառուսական առևտրի տան մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Լոս Անջելեսի (Կալիֆոռնիայի նահանգ) քաղաքագլուխ Էրիկ Գարսեթին, որը համարվում էր 2020 թվականին ԱՄՆ-ում նախագահական մրցարշավին մասնակցելու հավակնորդներից մեկը, պայքարի մեջ չի մտնի պետության ղեկավարի պաշտոնի համար:
Ներքին սպառողի համար գազի սակագինն անփոփոխ թողնելու վերաբերյալ Հայաստանի կառավարությունը դեռ բանակցությունների մեջ է «Գազպրոմ Արմենիա» ընկերության հետ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պետական համակարգում աշխատավարձերը պետք է մոտեցնել մասնավոր սեկտորին ու դարձնել մրցունակ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով հարցին, թե կառավարությունն ի՞նչ է մտածում պարգևավճարների չափի սահմանափակումների մասին:
Հունվարի 2-ին, ժամը 23.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել 53-ամյա մի կին և հայտնել, որ դեկտեմբերի 28-ին կորցրել է բանկային քարտը, որից գումար են կանխիկացրել:
Սահմանադրական դատարանը մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա քննություն անցկացնելը: Այս մասին ասված է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման մեջ:
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեկ ամսվա ընթացում ԵԽ երկրորդ բարձրաստիճան պաշտոնյան է խոսում Հայաստանի արդարադատության մարտահրավերների մասին։ Կարծում եք՝ զուգադիպությո՞ւն է:
Ռուսաստանի Դաշնության խորհրդի նիստերի դահլիճում հունվարի 30-ին կալանավորվել է Կարաչայա-Չերկեսիայից սենատոր Ռաուֆ Արաշուկովը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ Աննայի հետ գնացել էի Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի համերգին, նվիրված Կոմիտասի 150-ամյակին: Կոմիտասի 150-ամյակ, Ազգային ակադեմիական երգչախումբ, դիրիժոր՝ Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյան, հզորագույն համերգ: Եւ՝ կիսադատարկ դահլիճ:
ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մինչ Հայաստանի իշխանությունները հասարակությանը պատրաստում են խաղաղության և համոզում, թե խաղաղության այլընտրանքը կատաստրոֆան է, Ադրբեջանի նախագահը հանդես է եկել հերթական ապակառուցողական, հակահայկական հայտարարությամբ:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հունվարի 30-ին լրացուցիչ հարցադրումներ ու անհրաժեշտ տվյալներ է ուղարկել քննչական կոմիտե, դատախազություն և արդարադատության նախարարություն Պաշտպանի աշխատակազմում Մհեր Եղիազարյանի ձերբակալումից անմիջապես հետո սեփական նախաձեռնությամբ սկսված քննարկման ընթացակարգի շրջանակում:
ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը խստորեն դատապարտում է ատելության հողի վրա կատարված հանցագործությունները՝ ուղղված հայկական վարժարանների դեմ:
Կյանքի 67-րդ տարում մահացել է ռիթմ-ն-բլյուզ ոճի ամերիկացի կատարող Ջեյմս Ինգրեմը, որը երկու անգամ արժանացել է Grammy երաժշտական մրցանակին:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի հրավերով հունվարի 30-ի երեկոյան երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Գերմանիա:
Լոս Անջելեսի ոստիկանությունը հետաքննություն է սկսել Լոս 2 հայկական մասնավոր դպրոցների դարպասներին անհայտ անձանց կողմից Թուրքիայի դրոշներ փակցնելու միջադեպերի կապակցությամբ:
Վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն կոչ է արել Եվրամիությանը եւ Գերմանիային՝ ԱՄՆ-ի օրինակով պատժամիջոցներ սահմանել Նիկոլաս Մադուրոյի կառավարության դեմ:
Բրազիլիայի հարավ – արեւելքում ամբարտակի ճեղքման հետեւանքով զոհվածների թիվը հասել է 84-ի:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Շտապօգնության ծառայության ղեկավարությանը կոչ է անում ապահովել շտապօգնության մեքենաների վարորդների կողմից երթևեկության բոլոր կանոնների խստորեն պահպանումը:
Սաուդյան Արաբիայի մունիցիպալիտետների գործերի նախարարությունը հեռացրել է կոռուպցիայի մեջ մեղադրվող 120-ից ավելի պաշտոնյաների:
Առնվազն երկու մարդ է զոհվել եւ չորսը՝ վիրավորվել Ֆիլիպինների Մինդանաո կղզու Զամբոանգա քաղաքի մզկիթի շենքում նռնակի պայթեցման հետեւանքով:
Վենեսուելայի Գերագույն դատարանը Բոլիվարյան Հանրապետության սահմաններից ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի մեկնելու արգելք է սահմանել եւ որոշել է արգելափակել նրա բանկային հաշիվներ մուտքի հնարավորությունը: Հունվարի 29-ին այս մասին հաղորդվում է ատյանի Twitter-ում։
«Լրիվ հակառակն է, ոչ թե հասարակությունն է նրանց հետապնդում, այլ հակառակը՝ նրանք են այնքան ակտիվացել, որ կարող են իրենց թույլ տալ այնպիսի գործողություններ, որ եթե թույլ տար մի սովորական քաղաքացի, ապա նա անպայման քրեական հետապնդման ենթարկված կլիներ՝ դրանից բխող բոլոր զրկանքներով»։