Բաժիններ՝

«Սևանա լճում ջրի մակարդակը չպետք է նվազեր 5 սանտիմետրով, քանի որ նախորդ տարի 40 մլն խմ ջուր են բաց թողել». Կարինե Դանիելյան

«Սևանա լճում ջրի մակարդակը 5 սանտիմետրով չպետք է իջներ, քանի որ նախորդ տարի 40 մլն խմ ջուր են բաց թողել»,- 168.am-ի հետ զրույցում նշեց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը՝ անդրադառնալով պաշտոնական վիճակագրությանը, ըստ որի՝ նախորդ տարվա համեմատ՝ այս տարի Սևանա լճում ջրի մակարդակը նվազել է 5 սանտիմետրով։

Նրա խոսքով՝ Սևանա լճի վերաբերյալ ընդունված օրենքն այդքան էլ վատը չէ, և միշտ էլ հնարավորություններ կան օրենքն այս կամ այն ձևով օգտագործելու, որից լիճը չի տուժի։

«Օրինակ՝ 2017 թվականին, երբ 100 մլն խմ ջուր բաց թողեցին, այն ճակատագրական էր լճի համար, սա՝ այն դեպքում, երբ օրենքը հստակ նշում էր, որ Սևանում բացասական բալանս չպետք է լինի, այսինքն՝ չպետք է ունենանք մինուս։ Այդ 100 մլն-ի պատճառով բացասական բալանս ունեցանք 2017-18 թվականներին։ Կարծում եմ՝ լճի ծաղկումը կապված էր հենց այդ լրացուցիչ 100 մլն ջրառի հետ, որի հետևանքով լճում ջրի մակարդակն անմիջապես իջավ»,- շեշտեց Կ. Դանիելյանը։

Ըստ նրա՝ Սևանից հավելյալ ջրառ են իրականացնում ոռոգման նպատակով, մինչդեռ ոռոգման ոլորտի վիճակն աղետալի է, այստեղ կորուստներն ավելի շատ են, քան ջուրը, որը վերցնում են Սևանից։

«Որքանով հասկացա՝ այստեղ կան կոռուպցիոն ռիսկեր, այսինքն՝ ինչ-որ օլիգարխներ ու պաշտոնյաներ մեծ քանակությամբ ջուր են վերցրել, ինչը որևէ տեղ չի երևացել, ու փաստորեն ջրի կորուստ է եղել, քանի որ դրա համար չեն վճարել։ Սրան զուգահեռ՝ համակարգի վիճակն է ողբալի, մի քանի տեղ ցույց տվեցին, որ ջուրը հենց այնպես հոսում է։

Այս ամենը շատ զարմանալի է, որովհետև ժամանակին բավականին մեծ գումարներ են ծախսել, որպեսզի համակարգը կարգի բերվեր։ Եղել է մեծ գայթակղություն՝ շատ ջուր բաց թողնել և էներգիա ստանալ, ճիշտ է՝ ստացել են, բայց մարդկանց չեն տվել, վաճառել են, և այլն»,- ընդգծեց Կարինե Դանիելյանը։

Անդրադառնալով Սևանա լճի ջրի որակին, Կարինե Դանիելյանը նշեց, որ ուսումնասիրություններ են կատարել, որի արդյունքների համաձայն՝ մինչև 2012-13 թվականները ջրի որակը բարելավվել է, ինչն արդյունք է եղել ջրի մակարդակի բարձրացման։

«Կարծես թե Սևան լճի դեղը հենց ջրի մակարդակի բարձրացումն է, քանի որ այն վերականգնում է իր բնական պայմանները, ինքնամաքրման հզորությունը։ Նույնիսկ այդքան հոսքաջրեր ու աղբ ընդունելու պարագայում  ջրի որակը սկսել էր լավանալ։ Վերջին տարիներին, երբ սկսել ենք անընդհատ լրացուցիչ ջուր բաց թողնել, ջրի որակը սկսել է բացասական միտումներ ունենալ»,- եզրափակեց բնապահպանը։

Զվարթ Խաչատրյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։