Տոկիոյի Ցուկիձիի ձկան շուկան, որն ամենահինն ու խոշորագույնն է աշխարհում, անցած հանգստյան օրերին անցկացրեց վերջին աճուրդը:
Սիմֆերոպոլում 95 տարեկան հասակում մահացել է Ղրիմում բնակվող ԽՍՀՄ վերջին հերոսը՝ գեներալ-լեյտենանտ Աշոտ Ամատունին:
Հոկտեմբերի 9-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը:
Գործող ԱՊՊԱ պայմանագիր ունեցող տրանսպորտային միջոցների քանակը Հայաստանում 2018 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ կազմել է 502 359: Նախորդ տարվա օգոստոսի 31-ին այդ ցուցանիշը 476 831 էր, այսինքն՝ ԱՊՊԱ ունեցող մեքենաների քանակն աճել է 5.4%-ով։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյից։
Ֆրանկոֆոնիայի ավանը մշակույթների և քաղաքակրթությունների հանդիպման վայր և խաչմերուկ է:
Մեծ քանակով վիտամիններ, հանքանյութեր… սրանք մասուրն անփոխարինելի են դարձնում: Headinsider.net-ի հաղորդմամբ՝ մասուրն օգտագործվում է մի խումբ առողջական խնդիրների դեմ պայքարում: Այն մի քանի անգամ ավելի շատ վիտամին C է պարունակում, քան կիտրոնը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ինչպես խոստացել էր, Հայաստան վերադառնալուն պես խորհրդակցություններ է նախաձեռնել կառավարության և Ազգային ժողովի ղեկավարության հետ:
Անթալիայում մեկնարկած Եվրասիայի խոսնակների 3-րդ համաժողովին Թուրքայի խորհրդարանի նախագահ Բինալի Յըլդըրըմը ձայն է տրամադրել միջազգային հանրության կողմից չճանաչված, այսպես կոչված, Հս. Կիպրոսի թուրքական հանրապետության խորհրդարանի նախագահին։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը անդրադարձել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանի կողմից արված հայտարարությանը:
Միացյալ ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) դիմել է Թուրքիային և Սաուդյան Արաբիային՝ կոչ անելով Ստամբուլում անհետացած սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշքաջիի գործով անհապաղ քայլեր ձեռնարկել:
Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում կամավոր հանձնվել է 14 արկղ զենք-զինամթերք։
Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը վայելում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հարգանքը:
«Մտահոգություններ ունեմ Ամուլսարի ծրագրի առնչությամբ»:
«Այս երկիրը չի կարողանա իր լիարժեք ներուժը իրացնել, քանի դեռ կարգավորված չէ ԼՂ հակամարտությունը»:
SavԱզգային ժողովի «ՀՀԿ» խմբակցությունը հանդես է եկել արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ:
Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից շաբաթներ անց ՀՀ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, որ Հայաստանի Ազգային արխիվի հարցով դիմել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։
Դերասան Հովհաննես Ազոյանը դիմում էր գրել՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու համար:
«Շատ դրական եմ տրամադրված ՀՀ ապագայի վերաբերյալ»,- այս մասին այսօր իր դիվանագիտական առաքելությունն ամփոփող զեկույցից հետո ասաց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպիսի՞ն է տեսնում Հայաստանը երեք տարի անց:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-311 հոդվածներով (կաշառքի օժանդակություն):
Արտահերթ ընտրություններից հետո ժողովուրդն այլևս պետք չի լինի, և Նիկոլ Փաշինյանին առանձնապես չի հետաքրքրի քաղաքականության բարոյական կողմը, սակայն մինչ այդ դեռևս պետք է մի 3-4 հզոր միտինգ, որպեսզի բացատրվի, թե ինչքան հպարտ ու հզոր է ժողովուրդը, և, որ ԿԳԲ-ն այս ամենին հասավ ժողովրդի շնորհիվ, և հենց ժողովուրդն է ԿԳԲ։
Մենք հասկանում ենք, թե նա ում է անկարկում: «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը պատմել է, թե ում, ըստ իր կարծիքի, պետք է տալ «Ոսկե գնդակը» 2018 թվականին:
Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարեց Հայաստանին ուղղվող ԱՄՆ աջակցության ծավալների ավելացման մասին:
Պրահայի Ստրահովյան նշանավոր վանքի գրադարանի Աստվածաբանական դահլիճում, որը համարվում է Եվրոպայի հնագույն և շքեղ գրադարաններից մեկը, հոկտեմբերի 8-ին տեղի է ունեցել «Հնագույն քրիստոնյա ազգի գանձերը. հոգևոր արվեստը և երաժշտությունը միջնադարյան ձեռագրերում» խորագրով ցուցահանդեսի բացումը, որին ներկա էին Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ և Պրահայի արքեպիսկոպոս կարդինալ Դոմինիկ Դուկան, Չեխիայի հայ համայնքի հոգևոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավճյանը, մի շարք երկրների դիվանագիտական այրեր և հայ համայնքի ներկայացուցիչներ:
Արժույթի միջազգային հիմնադրամի նոր կանխատեսումներով՝ 2018թ-ին Հայաստանում կգրանցվի 6% իրական տնտեսական աճ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչուսին, ով Հայաստան է ժամանել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:
«Հայաստանին և Ադրբեջանին ուղղված որևէ թաքնված ուղերձ չկա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններում»:
Հիմա ակնհայտ է, որ հեռացում չի սպասվում Մոուրինիոյին մոտ ժամանակներս, բայց մասնագետին պետք է «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարների հանրային դիրքորոշումը:
Սահմանվում է համամասնական ընտրակարգ, ռեյտինգային ընտրակարգն ամբողջությամբ մերժվում է:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ուղիղ եթերում խոսում է բժշկական ծառայությունների գների և առողջապահության ֆինանսավորման մասին։
Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակում Ֆրանսիայից Հայաստան ժամանած գրողներն ու քաղաքագետներն իրենց մտահոգություններն արտահայտեցին աշխարհաքաղաքական զարգացումների վերաբերյալ` հոկտեմբերի 9-ին հյուրընկալվելով Հայաստանի ազգային գրադարանում: