
Գործարար Սամվել Մայրապետյանը բերվել է դատարան. մեղադրանքը կաշառքի վերաբերյալ է

Հայտնի գործարար Սամվել Մայրապետյանը բերվել է դատարան: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-311 հոդվածներով (կաշառքի օժանդակություն): Ինչպես հաղորդում է նրա պաշտպաններից Կարեն Բատիկյանը, Մայրապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
Այս պահին դատարանը՝ դատավոր Աննա Մաթևոսյանի նախագահությամբ, քննում է նրան կալանավորելու քննիչի միջնորդությունը: Գործի շրջանակների և կաշառքի չափի մասին մանրամասներ դեռ չեն հաղորդվում:
Խոշոր գործարար Սամվել Մայրապետյանը ձերբակալվել է հոկտեմբերի 6-ին։ Նա հանդիսանում է Հ2-ի սեփականատերը, ինչպես նաև՝ «Տոյոտա Երևանի» նախագահն է:
Երևանի կենտրոնում զբաղված էր էլիտար շենքերի, այդ թվում` Հյուսիսային պողոտայի մի հատվածի կառուցմամբ: Աբովյան 8 հասցեում գտնվող շենքը ևս պատկանում է Մայրապետյանին: