«ԼՂ հակամարտությունը պահանջում է, որ երկու կողմերում էլ լինեն ստեղծարար մտքեր». Ռիչարդ Միլզ
«Այս երկիրը չի կարողանա իր լիարժեք ներուժը իրացնել, քանի դեռ կարգավորված չէ ԼՂ հակամարտությունը»,- այս մասին այսօր իր դիվանագիտական առաքելությունն ամփոփող զեկույցի շրջանակում ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը՝ խոսելով հակամարտության չկարգավորվածությունից:
Նրա բնորոշմամբ՝ փակ սահմանները բարդացնում են կոռուպցիայի դեմ պայքարը, փակ սահմանները ձևավորում են փոքր, նեղ շուկա, ԼՂ հակամարտությունը շատ ռեսուրսներ է պահանջում, որի բացակայության դեպքում դրանք կուղղվեն այլ ոլորտների: «Սա մի խնդիր է, որ չի կարող անընդհատ շարունակվել: Սա պահանջում է, որ երկու կողմերում էլ լինեն ստեղծարար, նորարար մտքեր և հուսով եմ, որ այստեղ՝ Հայաստանում, երբ մարդկանց ձայնը լսելի է, կարող են ավելի շատ քննարկումներ լինեն, թե ինչը կարող է լինել ընդունելի փոխզիջում»,- ասաց նա: Նա հույս հայտնեց, որ հետագայում՝ քսանհինգ տարի անց, հարցը կարգավորված կլինի: «Սա կարևոր նշանակության հարց է»,- նկատեց դեսպանը: