Բաժիններ՝

95 տարեկանում մահացել է ԽՍՀՄ վերջին հերոս Աշոտ Ամատունին

Սիմֆերոպոլում 95 տարեկան հասակում մահացել է Ղրիմում բնակվող ԽՍՀՄ վերջին հերոսը՝ գեներալ-լեյտենանտ Աշոտ Ամատունին: Այդ մասին հաղորդում է Russia Today-ը:

Խորհրդային Միության հերոսի մահվան կապակցությամբ իր ցավակցությունն է հայտնել Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը: «Անդառնալի կորուստ… ամենաանկեղծ և խորը ցավակցություններն եմ հայտնում Աշոտ Ամատունու հարազատներին և մտերիմներին, կիսում եմ ձեր վիշտը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Աքսյոնովը:

1942 թվականից սկսած Ամատունին Հայրենական մեծ պատերազմի ճակատներում մարտնչել է Ստալինգրադում, մասնակցել Ուկրաինայի, Մոլդովայի, Լեհաստանի ազատագրմանը, ինչպես նաև Բեռլինի գրավմանը:

Նա եղել է տանկի, դասակի և վաշտի հրամանատար: 1945-ի փետրվարի 27-ին նրան շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031