
Ժոզե Մոուրինիոն հանրային աջակցություն է խնդրել «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունից

Հիմա ակնհայտ է, որ հեռացում չի սպասվում Մոուրինիոյին մոտ ժամանակներս, բայց մասնագետին պետք է «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարների հանրային դիրքորոշումը:
«Մանչեսթեր Յունայթեդի» փոխնախագահ Էդ Վուդվորդը Ժոզեին հաղորդագրություն է ուղարկել, որ ակումբը հեռացնելու է նրան պաշտոնից՝ անկախ «Նյուքասլի» հետ խաղի արդյունքից: Իսկ ակումբին մոտ կանգնած աղբյուրները հաղորդում են, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը պորտուգալացու կողմն է: Միևնույն ժամանակ՝ The Telegraph-ը հաղորդում է, որ մարզիչը կարիք ունի ղեկավարների դիրքորոշման հանրայնացմանը:
Բայց «Մանչեսթեր Յունայթեդը» և նրա ղեկավարները՝ Գլեյզերների ընտանիքը, սովոր չեն հանրային կերպով մեկնաբանել ակումբի որոշումները:
Օրերս Զինեդին Զիդանի գործակալը հերքել է տեղեկությունն այն մասին, թե ֆրանսիացին կգրավի «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի աթոռը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը