«Ընտրական օրենսգրքի փոփոխություններով նախատեսվում է փոխել խաղի կանոնները»

Սահմանվում է համամասնական ընտրակարգ, ռեյտինգային ընտրակարգն ամբողջությամբ մերժվում է:

Նվազեցվում է ԱԺ անցողիկ շեմը՝ կուսակցությունների համար դառնալով 4%, դաշինքների համար 6% :

Սահմանվում է ԱԺ անցնող նվազագույն ուժերի քանակը՝ 3-ի փոխարեն 4 ուժ:

Նվազեցվում է ընտրական գրավը՝ 10 միլիոն դրամ գրավի փոխարեն, 7.5 միլիոն դրամ:

Մոտ 150 հազար մարդ, որոնք վաղուց Հայաստանում չեն, ընտրողների ցուցակից ի վերջո դուրս կգան:

Նախընտրական քարոզչության ընթացքում կավելանա անվճար եթերաժամանակը հանրային հեռուստատեսությամբ և ռադիոյով:

Կազմակերպվելու են հեռուստաբանավեճեր, դրանցից առնվազն մեկը՝ ցուցակների առաջին համարներով:

Կանանց քվոտան է թե՛ ավելանում, թե՛ երաշխավորվում, որ կանանց նվազագույն քվոտան կապահովվի ԱԺ-ում:

https://www.facebook.com/armgovernment/videos/2181723978770026/?__xts__[0]=68.ARBG_lgyqXWmzK1aQIIgDW80jTmVcAy-3FkCfV5ciuM3KC5zRLLPYYg2InIaSscbe6B1_3gDwX3ZNOF9i2C9ZmcJXlfsEQo7PL-1eXyb1BIriDwNkaon05ZUy2riImVYdQ1lS57_ZuNQUmFcPa_6BkJTUgU3qp3gtPdVmd6Nl6EMTRBaNsAGtmzCjMHfN6iR6ph-A9GbNajQtHtQscjKHKdUnEPXxHNEVc4Ve_IoNJIIvKeXDm4&__tn__=-R

Տեսանյութեր

Լրահոս