Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանում Ֆրանկոֆոնիայի առաջին տնտեսական ֆորումի անցկացումը պատմական իրադարձություն է համարում:
Անթալիայի «Kaya Palazzo» հյուրանոցում մեկնարկած Եվրասիաական պետությունների խորհրդարանների խոսնակների 3-րդ համաժողովին Թուրքայի մեջլիսի նախագահ Բինալի Յըլդըրըմը ձայնի իրավունք է տվել Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության խորհրդարանի խոսնակին։
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները, հոկտեմբերի 9–ին օպերատիվ տվյալներն իրացնելիս, «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահի մաքսային հսկողության գոտում Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքից Երևան ժամանած ՀՀ քաղաքացի Գ.Բ-ի ուղեբեռի…
Այսօր կառավարության նիստում քննարկվեցին Ֆրանկոֆոնիայի միջոցառումները: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ երեկ բացվել է Ֆրանկոֆոնիայի ավանը, այսօր գործարար համաժողովն է սկսվում Թումոյում, իսկ վաղը մեկնարկելու է հիմնական գագաթնաժողովը:
Քենիայի արեւմտյան մասում ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով ավտոբուս է շրջվել, զոհվել է 50 մարդ:
Երևանի ավագանու առաջին նիստի ընթացքում «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար Հայկ Մարությանն օրենքի ուժով ստանձնեց Երևանի քաղաքապետի պաշտոնը:
ՀՀ կառավարության որոշումներով նշանակվեցին Գեղարքունիքի, Վայոց ձորի և Լոռու մարզպետները: Գեղարքունիքի մարզպետ նշանակվեց Գնել Սանոսյանը, Վայոց ձորի մարզպետ՝ Տրդատ Սարգսյանը, Լոռու մարզպետ՝ Անդրեյ Ղուկասյանը:
«Կառավարությունն ուսումնասիրում է գազի գնի ձևավորման հարցերը, հենց ուսումնասիրությունները կավարտվեն, նոր կարելի է դրան անդրադառնալ»:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ Լատինական Ամերիկայի կապերի Միջազգային ձեռնարկչական խորհրդի ներկայացուցչություն է բացվել Պերուում:
Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանը հրաժրական է տվել: Նա իր հայտարարության մեջ մասնավորապես ասել է.
«Նախարարության առջև կան առաջնային խնդիրներ, որ լուծումներ են պահանջում: Դրանք տրանսպորտը և ճանապարհաշինությունն է և շատ ավելի կարևոր է ապագայի մեր տեսլականը, թե ինչպես ենք մենք տեսնում խնդիրների լուծումը»,- այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նորանշանակ նախարար Հակոբ Արշակյանը:
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի ավագ դպրոցներից մեկում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով մի խումբ աշակերտներ հեռացվել են դպրոցից:
Երևանի քաղաքապետարանում հոկտեմբերի 10-ին մեկնարկեց Երևան քաղաքի նորընտիր ավագանու առաջին նիստը:
Այսօր կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց նորանշանակ նախարարներին՝ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանին, ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանին, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանին:
ՀՀ կառավարությունը նիստ է անցկացնում:
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում անցկացվող տնտեսական ֆորումը հարթակ է, որում Հայաստանը դիվերսիֆիկացնելու է արտաքին տնտեսական հարաբերությունները:
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հանրապետական կուսակցությունն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երբեք քաղաքական միավոր չեմ համար, քանի որ նրանք չեն ունեցել հստակ ընդգծված քաղաքական դիմապատկեր:
74 տարեկան հասակում ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Ուեսթլեյք Վիլիջ քաղաքում մահացել է դերասանուհի Սելեստա Յառնալը:
Հոկտեմբերի 9-ին, ժամը 00.05-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Բագրատունյաց փողոցում բախվել է կայանված «ՎԱԶ-21074» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներին, ինչի հետևանքով «Նիսան»-ը առաջ գնալով վրաերթի է ենթարկել 33-ամյա և 57-ամյա քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Փոքրիկի դին փորձել են թաքցնել փոսի մեջ՝ սպանությունը քողարկելու համար:
Հոկտեմբերի 9-ին, ժամը 18.45-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Արմավիր ճանապարհի 22-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 76-ամյա քաղաքացի Պողոս Աթանյանին և իր մեքենայով նրան մահացած վիճակում տեղափոխել է հիվանդանոց:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով հանձնաժողավի նախագահ Տիգրան Ուրիխանյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, ըստ որի բարձրագույն ուսումնական հաստատությունները պարտավորվում են վճարովի հիմունքներով սովորող ուսանողներին տրամադրել ուսման վարձը ամսական մուծելու տարաժամկետ հնարավորություն։
Կորեայի Հանրապետությունը դիտարկում է այն պատժամիջոցների չեղարկման հնարավորությունը, որոնք ԿԺԴՀ-ի նկատմամբ սահմանվել են միակողմանի կարգով:
Վերջին 9 ամիսների ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը Սահմանադրական դատարան է ներկայացրել 11 հատուկ կարծիք դատարանի կողմից վարույթ ընդունված գործերով:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մտադիր է նոր զիջումներ անել Բրյուսելին եւ ժամանակավորապես ամբողջ Մեծ Բրիտանիան ԵՄ-ի Մաքսային միությունում թողնել Brexit-ից հետո, բայց դրանից հետագայում դուրս գալու գործընթացի գործարկման պայմանով:
Քիչ առաջ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում հանդիսավորությամբ բացվեց Ֆրանկոֆոնիայի գործարար համաժողովը, որի ընթացքում Բիզնես Արմենիա հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը «դեղին» սրահում գործարարներին է ներկայացնելու Հայաստանի ներդրումային միջավայրը և գլոբալ տնտեսական զարգացումների տեսլականը։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի կարծիքով՝ Ջիբրալթարի դեմ հանդիպումը ազգի պատվի հանդիպումն է լինելու:
Հրապարակվել են թռիչքավայրէջքային գոտու սահմաններից դուրս հայտնված ինքնաթիռից ուղեւորների տարահանման կադրերը:
Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում շարունակվում են 3-րդ ամառային պատանեկան Օլիմպիական խաղերը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի հետ նոր գագաթնաժողովը կկայանա Կոնգրեսի նոյեմբերի 6-ի միջանկյալ ընտրություններից հետո: