Ով էլ ասեր։ Միջազգային չափանիշներով, այո, դա վարչական ռեսուրսի օգտագործում է, թեև ֆորմալ առումով այդպես չէ։ Այստեղ կա երկու հարց. նախ, պաշտոնական քարոզարշավը դեռ չի սկսվել, և երբ ժամանակին մենք քննադատում էինք նախկին իշխանություններին վարչական ռեսուրս օգտագործելու մեջ, իրենք հենց այդ փաստարկն էին բերում, որ քարոզարշավը դեռ չի սկսվել, իսկ մինչ այդ ինչ կուզենք, կանենք։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 21-ին Լոս Անջելես քաղաքում հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի Արեւմտյան ափի ներկայացուցիչների հետ:
Այս գիշեր՝ մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։25-ի սահմաններում Mercedes մակնիշի 050 AA 50 համարանիշի ավտոմեքենան Բաղրամյան պողոտայի 41 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 40-50 տարեկան հետիոտնի ,ով ստացած վնասվածքներից տեղում մահացել է։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 21-ին Լոս Անջելեսում հանդիպում է ունեցել բարերար Ջերի Թրփանջյանի հետ:
Արտերկրում ապրող սիրելի հայրենակիցներ։ Մենք՝ Սասնա Ծռերս, հասել ենք շատ կարևոր ու վճռական հանգրվանի։
Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը մտադիր չէ թողնել նախագահի պաշտոնն ընկերության տնօրենների խորհրդում՝ չնայած իր հասցեին հնչող քննադատությանն այն սկանդալների պատճառով, որոնք կապված են օգտատերերի անվտանգության հետ:
Շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղում գրոսմայստերներից ոչ մեկն այդպես էլ դեռևս հաղթանակ չի տարել:
Ադրբեջանը ամենաշատ ականապատ տարածքներ ունեցող երկրների շարքում 3-րդն է:
Ճանապարհային ոստիկանությունը կրկին ուժեղացված ծառայություն է իրականացրել Երևանում:
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հյուսիսի Բյութի օկրուգում բնական հրդեհների զոհերի թիվը 81-ից ավելացել է մինչեւ 84:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վայքի, Սիսիանի, Մեղրիի և Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Պրիշտինայի կողմից Սերբիայից ու Բոսնիայից եւ Հերցեգովինայից ներմուծվող ապրանքների 100-տոկոսանոց մաքսերի սահմանման հետեւանքները բացարձակապես անկանխատեսելի են եւ կարող են աղետի մեջ ներքաշել ամբողջ Բալկանյան տարածաշրջանը:
Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր․ հեղափոխության կազմակերպչի դերում Միքայել Մինասյանին տեսնողները պարզ հարգանք չունեն սեփական երկրի ու ժողովրդի նկատմամբ։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում ամբողջությամբ վերականգնվել է Երևանում գործող բանկերից մեկին պատճառված վնասը:
Նոյեմբերի 22-ին, ժամը 03։23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սոթքն-Քարվաճառ ավտոճանապարհին «Ford» մակնիշի բեռնատար ավտոմեքենան մերկասառույցի պատճառով չի կրողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է իրենց տեղափոխել Վարդենիս քաղաք:
«Ժամանակ» թերթը գրում է. «Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը և նրա օգնական Լիլիթ Միրզախանյանը հանդիպել են Մասիսի քաղաքապետարանի աշխատակազմի հետ:
«Ժամանակ» թերթը գրում է. «Արդեն հինգ օր է՝ Գագիկ Ծառուկյանը բացակայում է Հայաստանից և դեռ հինգ օր ևս կբացակայի:
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար Վազգեն Հարությանը պաշտոնական հայտարարագրում ներկայացրել է տեղեկություններ շարժական գույքի, դրամական միջոցների, ինչպես նաև ստացած եկամուտների մասին:
«Հրապարակ» թերթը իր խմբագրականում գրում է. «Տարիներ շարունակ Հայաստանը տուժել է անձնակենտրոն քաղաքականությունից, երբ իշխանական բուրգը եւ ողջ երկիրը կառավարվել են մեկ կենտրոնի եւ մեկ մարդու կողմից։
«Ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի սկզբին ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, որ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու եւ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքի առթիվ` նախատեսված Քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
«Արտաքին քաղաքականությունը ոչ թե նրա համար է, որ նորանոր հակառակորդներ ու թշնամիներ ձեռք բերես, այլ որպեսզի կարողանաս թշնամուն դարձնել հակառակորդ, հակառակորդին` չեզոք, չեզոքին` համակիր, համակիրին` բարեկամ, իսկ բարեկամին էլ դաձնել դաշնակից»:
«Հոկտեմբերի 18-ից փակված Ալավերդի պղնձաձուլական գործարանի աշխատողներից մի քանիսն արդեն Հայաստանից մեկնել են արտագնա աշխատանքի: «Ժողովուրդ» թերթը տեղեկացավ, որ գործարանի աշխատողները սպասում են վաղվան: Բանն այն է, որ ընկերության ղեկավարությունը խոստացել է հենց նոյեմբերի 23-ին հստակ պատասխանել` գործարանը կաշխատի, թե ոչ:
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել՝ խոսելով կադրային նոր քաղաքականության մասին: Խոսքը խորհրդատվական մարմնի ստեղծման մասին է, որին ուղարկելով ինքնակենսագրականներ՝ այս կամ այն ոլորտի մասնագետները հնարավորություն կունենան հրավիրվել հարցազրույցի, և եթե հաղթահարեն մի քանի փուլեր, ապա աշխատանքի կանցնեն պետական ապարատում:
«Հրապարակ» թերթը գրում է. «Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնի շուրջ թեժ կրքեր են ծագել։ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն ամեն ինչ անում է, որ իր հովանավորյալին դարձնի թաղապետ․ խոսքը ՔՊ Շենգավիթի տարածքային կառույցի ղեկավար, 26-ամյա Ռազմիկ Մկրտչյանի մասին է, ով իր համակիրների միջոցով վերջին օրերին Ֆեյսբուքում ուղղակի տեռոր է անում գործող իշխանություններին։
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 11-ին տեղի կունենա «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենի մրցույթը։ Մասնակցողների թիվը քիչ չէ` Կարեն Սահակյան (առաջին հիվանդանոցի նախկին տնօրեն), Գարիկ Աղաբեկյան (հերձող), սակայն հիմնական մրցակիցներն են առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն ու հիվանդանոցի ԺՊ, արդեն իսկ բազում սկանդալների մեջ հայտնված Արման Հովակիմյանը։
Երևի մարդիկ ուզում են Հայաստանում ևս մի քանի ագամ հեղափոխական իրավիճակներ ստեղծվեն, նոր հասկանան, որ մեր քաղաքացիները լուրջ էին մոտենում, երբ գարնանը հեղափոխություն էին անում:
«Փաստ» թերթի տեղեկություններով, «Իմ քայլը» դաշինքը առաջիկա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը տեղերում անցկացնելու է խիստ համամասնական սկզբունքով:
«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկա ընտրություններում կարեւոր դերակատարներ են լինելու գյուղապետերը։ Մեր տեղեկություններով, բոլոր փողատերերը, որոնք անցած ընտրություններում խորհրդարան են անցել ընտրակաշառք բաժանելով, այս անգամ ապավինելու են իրենց ընտրատարածքների գյուղապետերին։
Հրապարակ» թերթը գրում է. «Գեներալ Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի եղբայրը՝ ԵԿՄ անդամ Պետրոս Ամիրյանը, «Մենք» դաշինքով պատգամավորության թեկնածու է Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն թիվ 1 ընտրատարածքում։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկինում ՀՀ քաղաքաշինության, այնուհետեւ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի շուրջ օղակը գնալով սեղմվում է: