
Բակո Սահակյանը Լոս Անջելեսում հանդիպել է բարերար Ջերի Թրփանջյանի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 21-ին Լոս Անջելեսում հանդիպում է ունեցել բարերար Ջերի Թրփանջյանի հետ:
Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել կրթության ու գիտության ոլորտի զարգացմանը:
Նախագահը երախտագիտություն է հայտնել Ջերի Թրփանջյանին Արցախին մշտական աջակցություն ցուցաբերելու համար՝ բարձր գնահատելով նրա հայրենանվեր գործունեությունը: