Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տիկին Լենա Նազարյանին ասեք, որ վարչական ռեսուրսի չարաշահումը ոչ թե այն է, ինչ ինքն է մտածում, այլ այն է, թե ինչ է նախատեսված միջազգային չափանիշներով: Իսկ այդ չափանիշներով գործող ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ համար նախատեսված են մի շարք սահմանափակումներ և կարգավորումներ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մասնակցել է Երեխաների համաշխարհային օրվան նվիրված հանդիպմանը՝ միանալով ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ երեխաների ձայնը լսելի դարձնելու համաշխարհային նախաձեռնությանը:
Նոյեմբերի 21-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն ընդունել է Հարավային կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության Հատուկ ներկայացուցչի գրասենյակի քաղաքական հարցերով խորհրդական Կարին Մարմսոլերին: Տիկին Մարմսոլերը ներկայացրել է գրասենյակի գործունեությունն ու տարածաշրջանում հակամարտությունների կարգավորմանն ուղղված ջանքերը:
Շուկայում հայտնվել է նոր օղի՝ «Վարչապետ. հայկական թավշյա օղի» անունով՝ «Սիս Ալկո» ՍՊԸ-ի կողմից: Գինն էլ՝ 7500 դրամ:
Եվրահանձնաժողովը դարձյալ մերժել է Իտալիայի 2019 թվականի բյուջեի նախագիծը, որը Հռոմը լրամշակել էր եվրոպական նորմերին դրա անհամապատասխանության պատճառով:
Հայաստանի արտաքին քաղաքականությունը իներցիայով չի շարժվում, Հայաստանի արտաքին քաղաքականությունը շատ հստակ, զգուշավոր, մտածված հաշվարկ է մեր անվտանգության ճարտարապետությունը կառուցելու առումով:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անհրաժեշտ է համարում, որ փոփոխություններ մտցվեն Եվրամիության օրենսդրության մեջ՝ հանրակցության անդամ երկրների կողմից համատեղ որոշումներ ընդունելիս միաձայնության սկզբունքից հրաժարվելու համար:
Հայաստանի խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը նկատեց՝ նոր իշխանությունները շարունակում են նախկինների բացթողումները. «Ցավոք սրտի, այս պահին հին մեթոդները շարունակվում են՝ «դաբրոներ», միանձնյա կառավարում։ Փոփոխություն եղել է, բայց գաղափարական փոփոխություն չի եղել, նույն ձևը շարունակում են։ Նորից շեֆը մեկն է, շեֆին պետք է լսենք, շեֆի ասած ձևով շարունակենք, այս բացը պետք է կարողանանք վերականգնել, չթողնենք հինը»։
Ընտանեկան հերթական վիճաբանությունը Մասիսում ունեցել է արյունոտ զարգացում
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել են «Բիզնես միջավայր և ներդրումներ. մարտահրավերներ և լուծումներ» խորագրով հանդիպմանը, որին ներկա են եղել տնտեսության տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող բազմաթիվ գործարարներ:
Բեռնատար մեքենաների հայաստանցի վարորդները նոյեմբերի 21-ի առավոտյան փակել էին Իրան-Հայաստան մայրուղին: Պահանջը հայաստանցի եւ իրանցի բեռնատարների միջեւ հավասար պայմանների ապահովումն էր: Այս մասին տեղեկացնում է aravot.am-ը:
Ցուցարարները միակողմանի փակել են Ամիրյան փողոցը՝ պահանջելով զինգրքույկներում նշվի, որ իրենք ապրիլյան պատերազմի մասնակից են: Այս մասին հայտնում է SHANTENWS-ը։
Ատոմային էներգետիկայի ոլորտում Հայաստանը բանակցություններ է վարում կոնկրետ առաջարկ ունեցող ռուսական, չինական և ֆրանսիական ներդրողների հետ:
Մինչև տարեվերջ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը մի շարք քննարկումներ կանցկացնի շուկայի մասնակիցների և ԵԱՏՄ անդամ երկրների պետական մարմինների հետ եվրասիական ոսկերչական բրենդ ստեղծելու հարցով:
Քննիչները քրեական գործ են հարուցել թռիչքները կազմակերպելիս անվտանգության պահանջների խախտման մասին այն բանից հետո, երբ Շերեմետեւո օդանավակայանի թռիչքավայրէջքային գոտում ինքնաթիռը վրաերթի ենթարկեց մի տղամարդու, որը, ինչպես հետո պարզվեց Հայաստանի քաղաքացի էր:
Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել է Սերբիայի «Զդրավլե» դեղագործական ընկերության արտադրության «Սպազմալգոն, դեղահատեր, 500մգ+5մգ+0,1մգ, բլիստերում 50/5×10/)» 1801800 սերիայի (պիտանիության ժամկետ` 12.2019թ.) դեղի շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում:
«Ես շատ մտահոգ եմ, որ դեկտեմբերի 6-ին խոսակցությունը, այսպես ասած, չստացվի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակին և Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին:
Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ամենայն Հայոց կաթողիկոսին հատուկ պետական պաշտպանություն տրամադրելու վերաբերյալ նախագծի մերժմանը՝ նշեց, որ դարեր շարունակ Հայաստանն ունեցել է հավատքի ինստիտուտներ, որոնք եղել են ազգի պահպանության կարևորագույն գործոնը, և այժմ վտանգավոր է վնասել այդ ինստիտուտները։
Գերմանիայում գրեթե հազար ոստիկաններ եւ մաքսատան աշխատակիցներ են մասնակցել խոշորագույն հակաահաբեկչական վարժանքներին, որոնք լույս նոյեմբերի 21-ի գիշերն անցկացվել են Քյոլն/Բոն օդանավակայանի տարածքում:
Սույն թվականի նոյեմբերի 21-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Մոսկվայում մասնակցեց ԱՊՀ անդամ երկրների ԱԽ քարտուղարների ամենամյա 6-րդ հանդիպմանը։
«Գիտեք, իմ համար, այս ամեն ինչը դեժավյու է, որ գալիս են իշխանության և մեկ էլ չեն անդրադառնում, որ նույն բառապաշարն են սկսում կամաց-կամաց օգտագործել, ինչ-որ իշխանությունն էին օգտագործել: Մի քիչ գոնե դրանից զգուշանան, որովհետև էդ նույն պարզաբանումները լսել ենք նախորդ վարչապետներից»:
Նոյեմբերի 19-ին, ժամը 17.50-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն-Քեդդի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ մայրուղու 17-րդ կմ-ին՝ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում, վրաերթի էր ենթարկել 44-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի նոր պատժամիջոցները հակասում են միջազգային իրավունքին եւ չեն հասնի իրենց նպատակին:
Նոյեմբերի 21-ի ցերեկը, 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, նոյեմբերի 22-24-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան տեսքով:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը կարևորում է Իրանի հետ էներգահամակարգի նույն հաշվեկշիռների պահպանումն ու Իրանի էլեկտրահաղորդման գծերի հետ փոխանակումները:
«Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի տնօրեն Շուշանիկ Խաչատրյանը և փաստաբան Գուրգեն Գրիգորյանն ահազանգում են՝ 9 տարի է՝ Երևան-Արմավիր երթուղային գծի հետ կապված խնդիրներն իրենց լուծումը չեն ստանում, վերջին ամիսներին վիճակն էլ ավելի է սրվել:
Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի տարեկան դրամահավաքին ընդառաջ տեսաուղերձ է հղել, որում կոչ է արել ակտիվ մասնակցություն ունենալ դրամահավաքին:
Նոյեմբերի 3-ին, ժամը 14.10-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երևանի Սիլիկյան թաղամասի Նոր խճուղում բախվել էր «Հելի» մակնիշի կայանված ամբարձիչին, ինչի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի երկու ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Յուրա Մովսիսյանը մոտ էր Ազգերի լիգայի խմբային փուլի լավագույն ռմբարկու ճանաչվելուն:
ՀՅԴ խմբակցության ղեկավարի խոսքով՝ նախկինում մենաշնորհային դաշտ ստեղծած անձինք պահպանվել են, ինչպե՞ս է մենաշնորհը վերացել: Իսկ քաղաքական մենաշնորհը, Ռուստամյանի համոզմամբ, գնալով ամրապնդվում է.